2008 թվականին իմ միակ մոտիվացիան Հայաստանի անվտանգային հարցն էր․ Ռոբերտ Քոչարյան

19 Մայիսի, 2025

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

-Վերջերս ակտիվ խոսում են ձեր և երրորդ նախագահի տարանջատման մասին։ Քարոզչական դաշտում ասվում է, որ տարանջատման մասին խոսակցությունները դա Ռոբերտ Քոչարյանի որոշ աջակիցների մտքերում է, կամ խոսակցությունների առարկա է, իսկ իրականում երկրորդ և երրորդ նախագահները միասին են և սա ինչ-որ տակտիկա է հանրության զբաղեցնելու համար։ Դուք միասի՞ն եք, այս ամենը խա՞ղ է հանրության համար, թե՞ ոչ։ 

Իմ գրքի վերջին էջերը հենց դրա մասին են։ Ես փորձել եմ այդ վերջին էջերում 2018 թվականի իշխանափոխության և մեր հարաբերությունների մասին իմ վերաբերմունքը արտահայտել։ Սա այսօր չի, որ այդ թեման կա։ Այո, տարանջատումը կա։ Ես մի շարք քայլերի հետ համաձայն չէի և, քանի որ կար նաև ընկալումը, որ ամեն ինչը մենք միասին ենք անում, նախագահությունից հետո իմ հարցազրույցները ես տալիս էի նրա համար, որ այդ ընկալումը չլինի, որ, օրինակ, հայ-թուրքական այս արձանագրությանը ես դեմ եմ, որ չասեն իրանք մեկ ա միասին են։ Դրա համար էի հարցազրույցներ տալիս, այն ժամանակ քաղաքականություն վերադառնալու որևէ նպատակ չունեի ես։ Կարող էի հանգիստ ոչ մի հարցազրույց չտայի։ Սկսել եմ տալ՝ ընդգծելու համար, որ այս, այս, այս հարցերի նկատմամբ ես ունեմ այլ մոտեցումներ։

— Հասարակության լայն զանգվածը 3-րդ նախագահին մեղադրում է Նիկոլ Փաշինյանին իշխանություն տալու մեջ։ Չեմ ուզում մտնել այն դետալի մեջ՝ դա պլանավորված էր, թե չէ, տարբեր կարծիքներ կան։ Բայց մեղադրանքը կա։ Եթե կա այդ մեղադրանքը, հանրությունը այդ դեպքում պետք է նաև ձեզ մեղադրի, թե ինչու 2008 թվականին ձեզնից հետո եկավ Սերժ Սարգսյանը։ Արդյոք դուք տեղյակ էիք օրինակ, որ երբ դուք նախագահ էիք ձեր վարչապետի փեսան ամերիկացիների հետ բանակցում էր Իրանից գազամուղի գալ-չգալու հետ կապված։ 

Բոլոր այդ հարցերի պատասխանները իմ գրքում կան։ Հիմա ստացվում է իմ գիրքն եմ գովազդում, բայց իրականում պատասխանները կան։ Ուրիշ թեկնածու չեմ ունեցել։

Այդ կարգի բանակցությունների մասին տեղյակ չեմ, հիմա առաջին անգամ եմ լսում։ Իրանի գազամուղի հետ նախագահի փեսան որևէ կապ չուներ և չէր կարող ունենալ։ Այն գլխից այդ գազամուղը չի ենթադրել որևէ տրանզիտային հնարավորություն։ Գազամուղերը հենց այնպես չեն կառուցում։ Գազամուղ կառուցելու համար, կամ նավթամուղ կառուցելու համար դու պետք է կոնտրակտային պայմանագրեր ունենաս արդեն թե ինչ ծավալի գազ, ինչ ծավալի նավթ են առնելու։ Առանց դրան որևէ գազամուղ չի կառուցվում։ Մենք այդ գազամուղը կառուցեցինք, որոովհետև իրանական կողմի հետ ստորագրել ենք հոսանք-գազ փոխանակումը։ Դա էր հիմք հանդիսացել, որ այդ գազամուղը կառուցվի։

Կոնկրետ ձեր հարցի վերաբերյալ՝ ուրիշ թեկնածու չեմ ունեցել։ Այն ժամանակ մամուլում շրջանառվում էր նաև Օսկանյանի թեկնածությունը, բայց դա իմ թեկնածությունը չէր։ Ես ասեմ իմ մոտիվացիան։ Այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարցն է։ Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց և համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։

Սերժ Սարգսյանը տարիներ աշխատում էր և՛ պաշտպանության նախարարությունում, և՛ անվտանգությունում, և՛ Ղարաբաղի պատերազմի փորձը ունի։ Այդ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամենաճիշտ որոշումն էր։ Ես երբեք չեմ մտածել, որ հետագայում կարող են այսպիսի զարգացումներ լինեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...