100 մլն դոլար՝ իրենց, պարտքի տետրեր՝ ժողովրդին. ո՞ւմ խելքից է աղքատությունը․ «Կարճ ասած»

18 Մարտի, 2026

Հայաստանի կառավարությունը և խորհրդարանի ՔՊ-ական ողջ կազմը շաբաթ-կիրակի գնում են մարզային քարոզարշավների։ Իհարկե՝ տեսանյութերի կեսը զբաղեցնում է ուտելը, մյուս կեսը՝ քաղաքացիների հետ շփումներն ու մունաթը։ Որ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ մեծ նախապառտրաստական աշխատանք է տարվում, ինքն է ասել։ Ավելի ճիշտ՝ խոստովանել է, որ երբ այցելում է մարզեր, իրեն նախապես ասում են՝ որտեղ պետք է կանգնի, ում պետք է հանդիպի, ում պետք է ձեռքով բարևի, ում՝ չբարևի։ Նախապես կազմվում է Նիկոլի հետ հանդիպողների ցանկը։ Ու չնայած ինքը հանդիպում է իր ընտրողներին, բայց մեկ է՝ մունաթ է գալիս նրանց վրա։ Իսկ իրեն հարց ուղղող քաղաքացիների վիճակը նայելով, խնդիրները պատկերացնելով՝ հասկանում ես, որ նրանք հաճույքով կտային ուրիշ հարցեր։ Օրինակ՝ կհարցնեին իրենց վիճակից, պարտքերից։

Էդ ո՞նց է լինում, որ Նիկոլը գնում խանութներ, շոու անում ու դուրս գալիս, իսկ ես հենց գնում եմ խանութներ կամ որևէ լրագրող կամերայով գնում է խանութ, խնդրում են նկարել նիսյայի տետրերը։ Բայց էդ նիսյայի տետրերի հեղինակին չեն ասո՞ւմ՝ հլը նայի՝ սա քո դեմքն է։

Չկա էդպիսի համայնքային խանութ, որը չունենա նիսյայի տետր։ Էն որ Նիկոլը ցույց ա տալիս՝ Հայոց պատմության երկրորդ հատորը ավարտեց, անցավ երրորդ հատորին, խանութում այ էդպես փոխում են Նիսյայի տետրերի հատորները։ Մեկը ինձ ցույց տալիս, որ գյուղից 124 հոգու անուն կա պարտքերի տետրում, Նիկոլի 8 տարվա իշխանության ընթացքում էդ 124 հոգուց մեկ հոգի է, որ այլևս պարտքով բան չի վերցրել, էդ մեկն էլ դարձել է ՔՊ-ական ու համայնքապետ։ Այդ  գյուղում Նիկոլ Փաշինյանը տարել է 74 տոկոս ձայն, բայց 8 տարի իշխանության է, գյուղից 1 հոգի է հաղթահարել աղքատությունը, այն էլ այն պատճառով, որ դարձել է ՔՊ-ական ու նշանակվել գյուղի վարչական ղեկավար։

8 տարի իշխանության են, նախարարների, դեպուտատների հայտարարագրերում միլիոններ են արդեն, բայց գյուղացին էնքան վիճակի չի հասել, որ պարտքով հաց չառնի։ Առաջ էդ խանութների նիսյայի տետրերում ձեր՝ ՔՊ-ականներիդ պարտքերն էլ կային, ձեր հայտարարագիրը պարտքերի տետրերն էր, հիմա ձեր անունները ջնջվել են, մնացել ու ավելացել են ժողովրդի անունները։ Մարդիկ տարրական սնունդը գնում են պարտքով՝ մինչև հաջորդ ամսվա աշխատավարձ կամ թոշակ։ Սա՛ է իրական Հայաստանը, ոչ թե էն իբր թռիչքաձև աճերի թվերը։

Որ իշխանության էր գալիս, ասում էր՝ աղքատություն եմ վերացնելու, սոցիալական արդարություն եմ բերելու, չէր ասում գալիս եմ՝ մենք հարստանանք, մենք պարտվենք, մենք նվաստանանք, ժողովուրդը աղքատանա, մեր երկրում էլ թուրքին միջանցք տանմ, Հայաստանը սարքեմ «Արևմտյան Ադրբեջան»։ Բա ժողովուրդ ջան, գալիս է ձեզ մոտ այցի, մունաթ է գալիս ձեզ վրա, թե՝ մեր էշ խելքն ասա, որ աշխատում ենք, մեկդ ձեռքից քաշեք տարեք խանութ, ցույց տվեք նիսյայի հատորներն ու ասեք՝ սա՛ քո իշխանության դեմքն է։

Եթե չգիտեք՝ ասեմ, եթե ձեր անունը չկա էդ նիսյայի տետրերում, բայց ավելի մեծ նիսյայի տետրերում կա, բոլորդ էլ պարտքեր ունեք բանկերին, միջազգային բանկերին։ Բա էդ 8 մլրդ դոլարով որ ավելացրել է պարտքը, դա էլ ձեր հաշվին նիսյայի տետրերն են։ Ու դրանք էլ են հատորներ, գնալով մեծանում են։ Գյումրիում նկարել են ընտանիքի, որ դոմիկում է ապրում արդեն 37 տարի․ ասում է՝ 67 տարեկան եմ, 37 տարին դոմիկում եմ ապրում, խնդրում եմ իմ հասանելիք տունը տան, դա միակ երազանքս է, գոնե մի քանի տարի մարդավարի ապրեմ՝ նոր մեռնեմ։ Էդ դուք եկել եք իշխանության, ամեն մեկդ մի քանի հատ տուն եք առել, ձեզնից մի քանիցն էլ՝ դղյակներ․ էն մարդիկ դոմիկում են ապրում, չնայած որ պարտավոր էիք տուն տալ։ Ձեզանից առաջ տվել են, դուք էլ էիք պարտավոր։ Մի ՔՊ-ական դեպուտատ էն օրը ինչ-որ ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածների մասին էր խոսում․ մի դղյակ էլ ինքն է գնել, շուկայականից բավական էժան։

Երբ դու բարեկեցություն ես մարդկանց խոստանում, նշանակում է, որ այդ մարդը պետք է բիզնես վարկ վերցնի բանկից, ոչ թե խանութից՝ հացի պարտք, ամենօրյա գոյատևման պարտք։ Էն որ դու ամեն օր ցույց ես տալիս ինչ ես ուտում, այ դա ուտելու համար քեզ ընտրած քաղաքացին պարտք է անում։ Հիշո՞ւմ եք ընդդիմադիր աշխատելու ժամանակ ասում էր՝ տատիկ-պապիկները հարյուր հազարներով նիսյաներ ունեն խանութներում, տվեք թող տանեն մուծեն։ Դե բա տվե՛ք։ Երեսպաշտության աստիճանը նայեք․ մարդկանց հազար ու մի խոստումներ տաս, 8 տարի իշխանությունդ պահես, ու քաղաքացին ամեն օր կանգնի երկընտրանքի առա՞ջ՝ հաց ուտի, թե ցավազրկող գնի, հաց ուտի, թե լույսի վարձ մուծի։ ժողովուրդ էդ ձրիակերների հավաքածուին պահում ես՝ ի՞նչ անես։

Որ մի քաղաքացուն հարցնում ենք՝ Նիկոլն ասում է մարդն աղքատ է իր խելքից, կառավարությունը պատասխանատու չէ, պատասխանում է՝ այո, մեր խելքից ենք աղքատ, խելք ունենայինք՝ դրան չընտրեինք, մեր աղքատության պատճառը դա է։ Էն որ 230 դրամանոց հացը դուք պարտքով եք առնում, իսկ էկոնոմիկայի, արդարադատության, առողջապահության նախարարները 6-9 մլն դրամ պարգևավճար են ստանում ու էսօր ծաղրում ձեզ, այո, մարդն ընդուինում է, որ իր խելքից է։ Որովհետև միայն Նիկոլի կադրային քաաղաքականության արդյունքում կարող էր Ավանեսյանը աշխատեր առողջապահության նախարար, Պապոյան Գևորգը՝ էկոնոմիկայի կամ Գալյանը էն մյուս տեղի։ Երկրում տնտեսական լուրջ խնդիրներ,մարդը ուրախացել է մի քանի գառնուկ ծնած ոչխարով ու չգիտես դրա մեջ ինչ ներդրում ունի։

100 միլիոն դոլար պարգևավճար են ստացել, 10 հազար արժեզրկվող դրամ ամբողջ կյանքն աշխատած ու երկիր կառուցած թոշակառուին են տալու։ Ու արդեն ասել են, որ 4,6 մլրդ դրամի էլ պետք է պարգևատրվեն։ Երբ դուք միլիոնավոր դոլարներ եք գրպանում որպես պարգևավճար, դա ձեր գլխո՞ւմ է, թե՞ ձեր աճող բանկային հաշիվներին։ Իրականում, քաղաքացու գլխում ոչ թե աղքատությունն է, այլ արդեն այն հստակ գիտակցումը, թե ով և ինչպես է իրեն հասցրել այս վիճակին։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թոշակը 10 հազար դրամով բարձրացնելու մասին, անմիջապես մարդիկ ասացին՝ հեսա գնաճ է լինելու, 10 հազար բարձրացումը 20 հազար մեզնից տանի։ Երեկ ԿԲ նախագահն ասաց, որ սպասվում է գնաճ։ Այսինքն՝ ապրիլից մի ձեռքով կտան թոշակը, իսկ մարտից մյուս ձեռքով արդեն տանում են գնաճով։

Կարճ ասած՝ Նիկոլը էսօր էլ կրկնել է էն միտքը, թե՝ ՀՀ-ում չկա էնպիսի մարդ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան իր վրա ծախսում է պետական բյուջեն։ Իհարկե սա իմ լսած ամենապրիմիտիվ խաբեություններից մեկն է։ Իրականում մեր երկրում չկա ՔՊ-ական պաշտոնյա, որի վրա միլիոններ չծախսի քաղաքացին իր գրպանից։ բայց Նիկոլի արտահայտությունը պետք է հնչեր այսպես՝ ՀՀ-ում ու հատկապես՝ Արցախում չկա էդպիսի ընտանիք, որին վնաս չի տվել սրանց իշխանությունը։ Չկա ընտանիք, որն իր մաշկին չի զգացել սրանց կառավարման ամբողջ ողբերգությունն ու թշվառությունը։ Եվ չիա մի ընտանիք, որը չի շահի սրանց հեռացմամբ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձորում՝ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին,...

Ոստիկանությունը պատրաստվում է «Վերջին զանգին»

Ոստիկանությունը պատրաստվում է «Վերջին զանգին»

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մայիսի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։ Մասնակցում...

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

Կառավարության գրեթե բոլոր անդամները կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցանկում։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է կառավարության անդամների, ԱԺ նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետի, ՀԷՑ-ում և «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչների...