ՔՊ-ում ասել են՝ «գուցե երկրորդ ընթերցման հարցում չշտապենք»․ «Հրապարակ»

1 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրաքվեի նախագծի առաջին ընթերցմանը հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև՝ ՔՊ-ում ծավալված քննարկումները, Նիկոլ Փաշինյանին հետ չեն պահել քաղաքական արկածախնդրությունից, և Եվրաքվեի նախագիծը կընդգրկվի մարտի 4-ի ԱԺ նիստերի օրակարգում։ Մարտի 3-ին այն կքննարկվի Եվրաինտեգրման հանձնաժողովում` կառավարությունն առաջարկել է նախագծին օրենքի տեսք տալ, նաև նշել ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդմ, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։

Մեր աղբյուրները պատմում են, որ առաջին ընթերցումից հետո ՔՊ-ում ասել են՝ «գուցե երկրորդ ընթերցման հարցում չշտապենք»՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը: Որ Հայաստանը դեռ պատրաստ չէ, ոմանք մտահոգություններ ունեն Ռուսաստանի արձագանքների հարցում, սակայն Փաշինյանի հետ հանդիպմանը որոշվել է, որ դեպի ԵՄ հայտն ավարտին է հասցվելու, և առարկություններ չեն ընդունվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Բերդ համայնքի նախկին ղեկավար լցակայաններն են փակել. «Հրապարակ»

Բերդ համայնքի նախկին ղեկավար լցակայաններն են փակել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա...

ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանը նպատակ ունի աշխատանքից ազատել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին։ Երեկ արդեն Խաչիկյանին ազատել են աշխատանքից։ «Ժողովուրդ» օրաթերթի...

Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում․ «Փաստ»

Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատմամշակութային կոթողների ոչնչացումն ու յուրացումը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու համար։ «Փաստ» օրաթերթի...

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական․ «Հրապարակ»

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին կրկին սկսել են ֆեյսբուքյան գրառումների եւ մեկնաբանությունների համար քրեական գործեր հարուցել: Նախօրեին մի գրառման համար գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանին մեղադրանք առաջադրվեց, եւ սահմանափակվեց նրա արտահայտման իրավունքը: Իսկ...

Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից․ «Ժողովուրդ»

Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զավզակներ» հաղորդման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել․ հայտարարել է, որ պաշտոնապես հրաժարվել է բլոտ խաղալուց, քանի որ հաճախ էր պարտվում։ Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ վարչապետի ազատ ժամանակի...