Քննչական կոմիտեում լարված աշխատանքային օրեր են․ «Ժողովուրդ»

1 Մարտի, 2025

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեում լարված աշխատանքային օրեր են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արթուր Պողոսյանը հրահանգել է ստուգել ողջ համակարգը, ինչը համակարգում լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել:

Հիշեցնենք, որ երբ 2024 թ. նոյեմբերի 28-ին 6 տարի ժամկետով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Արթուր Պողոսյանը, անմիջապես մասնագիտական շրջանակները սկսեցին քննարկել հարցը, որ Աննա Վարդապետյանի մոտ նա գլխավոր քննիչ է աշխատելու:

Տպավորությունները կյանքի կոչվեցին ավելի արագ, քան կարելի էր սպասել: Աննա Վարդապետյանի տեղակալ Արթուր Պողոսյանը չի կարողանում դուրս գալ ենթակայի իր կարգավիճակից և, լինելով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, աչքի է ընկնում դատախազության հանձնարարությունները կատարող մարմնի ղեկավարի հատկություններով: Հիմա ասվածը հիմնավորենք փաստերով. Աննա Վարդապետյանի կողմից մերժված դատախազները, որոնց Արգիշտի Քյարամյանը նշանակել էր աշխատանքի, անմիջապես ազատվեցին Քննչական կոմիտեում աշխատանքից՝ ՀԿԳ վարչություններից մեկի պետ Պետրոս Պետրոսյանը, Երևան քաղաքի քննչական վարչություններից մեկի բաժնի պետ Գոռ Ալեյանը և այլք:

Հիմա էլ Կոմիտեի նախկին ղեկավար Քյարամյանի սխալները, բացթողումները բացահայտելու համար թերևս հրահանգվել է ստուգումներ սկսել համակարգում: Կոմիտեի ներսից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննիչները մինչև ուշ գիշեր աշխատում են, կարգի են բերում փաստաթղթերը, որ զեկուցեն վերադասին՝ ամեն ինչ կարգին է: Բայց առաջիկայում մեծ արտահոսք է սպասվում Քննչական կոմիտեից, քանի որ շատ քննիչներից ստանում ենք դժգոհություն առ այն, որ այսպիսի ծանրաբեռնվածությամբ հնարավոր չէ արդյունավետ աշխատել, ավել լավ է՝ փաստաբանությամբ զբաղվեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...