Փորձագիտական շրջանակների կողմից, այո, երկրորդ նախագահի նկատմամբ վերաբերմունքը դրական է․ Արմեն Բադալյան

4 Մարտի, 2025

«Փաստինֆոն» գրում է․ Աշխարհի բոլոր երկրներում ընդդիմադիր ուժերը միմյանց միջև ունենում են կատաղի հակասություններ, հակամարտություններ, այն, որ հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև հակասություններ կան՝ դա Հայաստանի համար նորություն չէ։ Բայց, հաշվի առնելով, որ կա ռուսական գործոն, որը շուտով իրենց զգացնել է տալու, բնականաբար այդ գործոնի և այդ հանգամանքի հետ կապված այս տարանջատումը դառնում է ավելի սուր ու ակտուալ։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիրմակիցների միջև անհանդուրժողականությանն ու բացահայտ հակասություններին։

Հարցին, թե սա ընտրություններից առաջ արդյոք նվեր չէ գործող իշխանության համար՝ Բադալյանն ընդգծեց, որ ընտրություններին չի մասնակցում ընդդիմությունը կամ իշխանությունը, ընտրություններին մասնակցում են քաղաքական ուժեր, անկախ նրանից՝ դրանք ընդդիմադիր են, թե չէ։ «Եթե դու իշխանություն ես՝ լրացուցիչ ընտրազանգված կա, որը քեզ ձայն է տալու, բայց երբ ընդդիմություն ես, դա քեզ լրացուցիչ ձայն չի բերում, առավելություն չի տալիս։ Այսինքն, դրա համար շատ ձայն չեն ստանում։

Միաժամանակ, պետք է նշել, որ ընդդիմությունը չի պառակտվում, ուղղակի հստակեցում է գնում, տարանջատում է կատարվում»:

Անդրադառնալով ռուսական գործոնի ազդեցությանը՝ Բադալյանն ընդգծեց, որ ռուս- ամերիկյան հարաբերություններն սկսում են բարելավման նշաններ ցույց տալ, իսկ ԱՄՆ-ին այլևս Հարավային Կովկասը չի հետաքրքրում, դա նշանակում է որ Հարավային Կովկասը անցնում է Ռուսաստանի ազդեցության ներքո։ «Սա նշանակում է, որ այստեղ որոշ ուժեր պետք է տարանջատվեն իշխող քաղաքական ուժից, և այն ուժերից, որոնք նպաստել են ստեղծված քաղաքական համակարգին, այս դեպքում՝ երկրորդ նախագահի կողմնակիցների կարծիքով, խոսքը վերաբերում է երրորդ նախագահի ուժին։ Եվ դրա համար էլ այս գործընթացը տեղի է ունենում»։

Դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ ՌԴ-ի կողմից նախապատվություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի՞ն՝ նա պատասխանեց, որ ակնհայտորեն Ռուսաստանի փորձագիտական շրջանակների կողմից նախապատվություն է տրվում Քոչարյանին։ «Ինչ նախապատվություն ունի ՌԴ իշխանությունը այս պահի դրությամբ՝ չեմ կարող ասել, բայց փորձագիտական շրջանակների կողմից, այո, երկրորդ նախագահի նկատմամբ վերաբերմունքը դրական է, իսկ երրորդի նկատմամբ բացասական է։ Սրանով էլ պայմանավորված է Սերժ Սարգսյանի թիմակիցների որոշակի քաղաքական «խիստ ակտիվացումը»։

Նմանատիպ նյութեր

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում.  լրագրող

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում (կամ, առերևույթ յուրացնում) սեփական փիառի համար տարբեր անիմաստ միջոցառումների միջոցով։ Բայց էդ փողը օդից չի։ Էդ ամենը քաղաքացիների գրպանից ա։ Ու հետո պարզվում ա, որ պետք...

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է...