Ոչինչ չի չեղարկվել, պարզապես ադմինիստրացիան է փոխվել․ Պարույր Հովհաննիսյան

3 Մարտի, 2025

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակներում, որը ստորագրվել էր դեռևս Բայդենի վարչակազմի հետ, կար դրույթ այն մասին, որ «ԱՄՆ-ն առաջիկա շաբաթների ընթացքում փորձագիտական խումբ է ուղարկելու Հայաստան՝ սահմանային անվտանգության հարցերով օգնելու համար»։ Չնայած այս ձևակերպմանը, ամերիկյան ոչ մի խումբ դեռևս չի ժամանել Հայաստան:

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է՝ համաձայնության չեք գալիս այդ հարցում, ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր հարցերով համաձայնություն կա, և գործընթացն իր հոնով անցնում է:

Նրա խոսքով, ամերիկյան խմբի Հայաստան գալու ուշացման պատճառը պայմանավորված է ադմինիստրացիայի փոփոխությամբ:

«Մի ամբողջ ադմինիստրացիա է փոփոխվել»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Հող մշակող չկա, գյուղում ապրել-աշխատելը դարձել է անհնարին․ Կամենդատյան

Հող մշակող չկա, գյուղում ապրել-աշխատելը դարձել է անհնարին․ Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հողագործ պարեկը։ Մենք կանգնած ենք անդունդի եզրին, որտեղ մեր ամենամեծ հարստությունը՝ հայկական հողը, օր օրի դառնում է անպտուղ կիսատափաստան։ Գյուղերը դատարկվում են, իսկ եղածն էլ ծերերի ուսերին է մնացել, որոնք հազիվ մի...

Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին կեսօրից հետո, 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում...

2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը

2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը

Հայաստանում այս տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 2151 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով մահացել է 114 մարդ, վիրավորվել 3127-ը։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերի, զոհվածներից 23-ը կին է, 7-ը երեխա։ Վիրավորների մեջ 409-ը...

Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է Իրանի և Մերձավոր Արևելքի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ ամերիկյան պետական կառավարման համակարգը և արտաքին քաղաքականությունը մեծապես հենվում են ստի վրա։ Իր գնահատականը նա ուղեկցել է...

Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը

Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունիսին Կենտրոնում մեկ քառակուսու արժեքը կազմել է 966 900 դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին՝ 878 հազար։ 1 տարվա ընթացքում բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսու արժեքը զգալի թանկացել է...