Շարունակվել է գյուղատնտեսության ազատ անկումը, արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ»․ պատգամավոր

4 Մարտի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը խորհրդարանում հայտարարությունների ժամին

Արդյունավետ գործող ցանկացած կառավարության առաջնային հիմնական խնդիրը պետք է լինի կայուն տնտեսական աճի ապահովումը, որն ուղղակիորեն ներառում է նաև՝ արտաքին բացասական տնտեսական հետևանքների մեղմումը, իսկ դրական ազդեցությունների երկարաժամկետ կապիտալացումը։

Ինչպես ականատեսն ենք, պոպուլիստական անպատասխանատու առաջնորդության պարագայում խնդրի դրվածքը բոլորովին այլ է՝ ամեն գնով պաշտպանել սեփական իշխանությունը և ըստ այդմ՝ ամբողջությամբ իրեն վերագրել իր հետ աղերս չունեցող արտաքին դրական արդյունքները, իսկ արտաքին շոկերի կառավարման սեփական ձախողումների համար իրենից դուրս կարգել մեղավորներ։

Ներկայացնեմ խոսուն մի քանի փաստեր։

Մինչև 44 օրյա պատերազմը՝ 2020 թվականին COVID-19 համավարակի հետևանքով Հայաստանի տնտեսական անկումը գրեթե երկու անգամ գերազանցել է տարածաշրջանում արձանագրված տնտեսական անկման միջին ցուցանիշը։ Ավելին՝ 2021 թվականին տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել նախորդ տարվա տնտեսական անկումը՝ 44 օրյա պատերազմի տնտեսական բացասական հետևանքները չհաշված։

2022 թվականին ի հայտ եկավ տնտեսական բարձր աճի արտաքին, պատահական գործոն, որի ազդեցությամբ ունեցանք 12,6 տոկոս տնտեսական աճ։ Այս գործոնը թուլանում է։ Հետևանքը ևս ակնհայտ է՝ 2022 թվականի համեմատ 2024 թվականին տնտեսական աճի ցուցանիշը նվազեց 2,1 անգամ՝ դառնալով ընդամենը 5,9 տոկոս, իսկ 2025 թվականի համար կառավարությունը կանխատեսում է ավելի ցածր՝ 5,1 տոկոս աճ։

Ի դեպ, 2024 թվականին ծրագրվածից շուրջ 8 տոկոսով կամ 220 միլիարդ դրամով պակաս է եղել հարկերի հավաքագրումը, որի պատճառով չեն բարձրացել թոշակներն ու նպաստները, լրացուցիչ հարկ են «քերթում» փոքր ու միկրո ձեռնարկատիրությամբ զբաղվողներից։ Առաջանցիկ աճել է պետական պարտքը՝ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, որի աճը 45 տոկոսով գերազանցում է տնտեսական աճի ցուցանիշը։

Փաստորեն, առանց արտաքին այս գործոնի ազդեցության, 2021 թվականին և 2024-2025 թվականներին տնտեսական աճի միջին ցուցանիշը լավագույն դեպքում կկազմի 5,5 տոկոս։ Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանությունն իր հնգամյա ծրագրով խոստացել է տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։

Հատկանշական է նաև՝ 2024 թվականի 1-ին եռամսյակի համեմատ 4-րդ եռամսյակում տնտեսական աճը նվազել է 2,1 անգամ։ Շարունակվել է գյուղատնտեսության ազատ անկումը, արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ»։ Առանց ռուսական ոսկու վերարտահանման, 2025 թվականի հունվարին արդեն իսկ գրանցվել է արդյունաբերության ոլորտի երկնիշ՝ 10,4 տոկոս անկում, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 40 տոկոսով, արտահանումը՝ 49 տոկոսով։ Ի դեպ, տարիներ շարունակ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը անհասկանալի պատճառով կասեցրած իշխանությունը հիմա արդեն ստիպված է պետական աջակցությամբ վերագործարկել այն։

Այս և մի շարք այլ օբյեկտիվ խնդիրները կոծկելու նպատակով է, որ օրվա պատասխանատուները նորից անցել են իրավիճակի պրիմիտիվ խեղաթուրումների, իսկ առողջ քննադատությանը և այլակարծությանը արձագանքում են ջղաձգումներով և վիրավորանքներով։

Նմանատիպ նյութեր

Երևանում զինված անձինք վիճաբանել են․ ձերբակալվածներ կան

Երևանում զինված անձինք վիճաբանել են․ ձերբակալվածներ կան

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։ Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնեցին դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության...

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր։ Այս մասին գրում է WSJ-ն՝ հղում անելով բանակցությունների մասնակիցների շրջանում իր աղբյուրներին։ Ըստ բանակցություններում ներգրավված մարդկանց, ամերիկացի բանակցողները...

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան բնակավայրի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

ԱՄՆ վարչակազմը ուկրաինական կարգավորման հարցում պետք է հաշվի առնի տեղում առկա իրողությունները, որտեղ իրավիճակը զարգանում է ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և...