Միջին կենսաթոշակ ստացողն աղքատ է, նվազագույն կենսաթոշակ ստացողը՝ ծայրահեղ աղքատ․ Թադևոս Ավետիսյան

20 Հունվարի, 2026

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը․

«Սիրելի հայրենակիցներ,

Այս կառավարության գործունեության հնգամյա շրջանն ավարտվում է։

Այլևս արձանագրված փաստ է․

սոցիալական պաշտպանության ոլորտի չափելի երեք խոստումները կատարված չեն, որի հետևանքով կենսաթոշակառուներն ու աշխատող աղքատները ներկայումս ապրում են ավելի վատ, քան ապրում էին 2021 թվականին։

Ընդհանուր պատճառը ևս ակնհայտ է․

այս անձանց եկամուտներն աճել են անհամեմատ ավելի քիչ չափով, քան արձանագրված գնաճն է, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը։

Հիմա բերեմ պաշտոնական ցուցանիշներ։

Կյանքի որակը գնահատելու հիմնական ցուցիչը նվազագույն զամբյուղի ամսական արժեքն է՝ մեկ մարդու գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն ծախսը։

Այս զամբյուղի արժեքը 2025 թվականի առաջին կիսամյակին 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 15000 դրամով։

Այս նույն ժամանակահատվածում՝

  • նվազագույն կենսաթոշակն աճել է 9500 դրամով,
  • միջին կենսաթոշակն աճել է 9000 դրամով,
  • նվազագույն աշխատավարձը աճել է 7000 դրամով։

Այսինքն՝ կենսաթոշակառուն միջին կենսաթոշակով կարող է ամսվա ընթացքում կատարել ընդամենը իր 18 օրվա նվազագույն ծախսը, իսկ նվազագույն կենսաթոշակով՝ ընդամենը՝ 13 օրվանը։

Ավելի պարզ՝ միջին կենսաթոշակ ստացողը աղքատ է, իսկ նվազագույն կենսաթոշակ ստացողը ծայրահեղ աղքատ։

Խոստացել էին, որ միջին կենսաթոշակառուն պետք է հաղթահարի աղքատությունը, իսկ ծայրահեղ աղքատությունը պետք է վերացնեն։

Խոստացել էին նաև նվազագույն աշխատավարձը դարձնել 85000 դրամ։ Դրա չափը հիմա 75000 դրամ է՝ շուրջ 7000 դրամով պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն ամսական ծախսից։ Ի դեպ, 2021 թվականին նվազագույն աշխատավարձը գերազանցում էր այդ շրջանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Փաստորեն, նվազագույն աշխատավարձ ստացողն էլ դարձել է աշխատող աղքատ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՔՊ պատգամավորի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից․ Վահագն Սարոյան

ՔՊ պատգամավորի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրեր առաջ Գանձասարում տեղի ունեցած ադրբեջանական բացահայտ ծաղրին, արհամարհանքին, կեղծիքին ու քարոզչությանը արձագանքում է՝ «Գանձասարում ի՞նչ դեպք կա, որ էդքան...

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Վերջին օրերին հանրային լայն դժգոհություն է առաջացել երկու դեպքի շուրջ։ Սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի կողմից 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, ինչից հետո սոցիալական...

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ԱԺ-ում հյուրընկալել են IODA-ի ներկայացուցիչներին

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ԱԺ-ում հյուրընկալել են IODA-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության անդամների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել...

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից 78 մլն դրամ է հափշտակվել

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից 78 մլն դրամ է հափշտակվել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի...

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Հայաստանի՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ Թեև ԵԽԽՎ-ն ընտրությունների օրը ընդհանուր առմամբ գնահատել է որպես «խաղաղ, ներառական և տեխնիկապես լավ կազմակերպված»,...