Եղիշե Կիրակոսյանը ստացել է Բաքվում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ

28 Փետրվարի, 2025

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու,  արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների, ինչպես նաև մի շարք այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջպետական գանգատներ են ներկայացվել և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և՛ Արդարադատության միջազգային դատարան։

2025 թվականի հունվար ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են վերը նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին:

Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. փետրվարի 27-ին ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմից ներկայացված դիրքորոշումների և տեղեկությունների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվության տրամադրում: Միաժամանակ, Դատարանի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն:

Վերոնշյալի համատեքստում հիշեցնում ենք, որ այս պահին ուժի մեջ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի,  դեկտեմբերի 11-ի և 23-ի, 2021 թվականի փետրվարի 17-ի, 2023 թվականի նոյեմբերի 21-ի և 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումները, որոնք ընդունվել են միջանկյալ միջոցի կիրառման ընթացակարգի շրջանակում և վերաբերում են, ի թիվս այլնի, գերեվարված անձանց, այդ թվում այս պահին Ադրբեջանում գտնվող աձանց իրավունքների պաշտպանությանը:

Շարունակում է նաև ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով Դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։ Միաժամանակ, իր 2022թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ Դատարանն արձանագրել և ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հանձնառությունն՝ ապահովելու 2021թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ սահմանված վերոնշյալ պարտավորությունների կատարումը Ադրբեջանում պահվող ցանկացած հայազգի անձի նկատմամբ:

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության պայմանները,...

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս  վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես տեղից հայտնում...

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ: Հայտնում են Կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական  վերլուծությունը: Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։ • Պետք է ենթադրել, որ արտահանման կանխատեսվող աճը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։ Արտաքին դրական գործոնի...