Հայաստանը՝ մասամբ ազատ երկրների շարքում. Freedom House-ը զեկույց է հրապարակել

27 Փետրվարի, 2025

 

Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը գնահատող «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցը:

Այն վերնագրված է  «Դժվարին պայքար իրավունքների ապահովման համար»:

Զեկույցը ներկայացնում է իրավիճակը 195 երկրում և 13 տարածքում։

Ազատ է համարվել 85 երկիր և 1 տարածք, մասամբ ազատ՝ 51 երկիր և 4 տարածք. ոչ ազատ՝ 59 երկիր և 8 տարածք:

Հայաստանը դասվել է մասամբ ազատ երկրների շարքին` հնարավոր 100-ից հավաքելով 54 միավոր (նախորդ տարվա զեկույցում մեր երկիրը նույն միավորն ուներ):

Քաղաքացիական ազատությունների մասով Հայաստանը հնարավոր 40 միավորից հավաքել է 23, քաղաքացիական ազատությունների մասով՝ հնարավոր 60-ից 31 միավոր: Տարածաշրջանային հարևաններից միայն Վրաստանն է դասվել մասամբ ազատ երկրների շարքին. Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Ռուսասատանը համարվել են ոչ ազատ:

Վարկանիշում երկրի ազատության մակարդակը գնահատվել է 25 ցուցանիշի հիման վրա (յուրաքանչյուրի համար երկիրը կարող է առավելագույնը 4 միավոր ստանալ): Freedom House-ի տվյալներով՝ աշխարհում ազատությունն անկում է ապրում արդեն 19-րդ տարին անընդմեջ։

2024 թվականին իրավիճակը վատացել է 60 և բարելավվել 34 երկրում։ Վերլուծաբանները նշում են, որ մարդկության 80 տոկոսն ապրում է անազատ և միայն մասամբ ազատ երկրներում։

Ըստ փորձագետների ժողովրդավարության, իրավունքների և ազատությունների հետ կապված հետընթացը հիմնականում պայմանավորված է բռնությամբ, ընտրությունների ժամանակ քաղաքական հակառակորդների հանդեպ ճնշումներով, զինված հակամարտություններով ու բռնապետական ռեժիմի պահպանմամբ:

Ընդհանուր առմամբ, լավագույն ցուցանիշն արձանագրվել է Ֆինլանդիայում, որը, ըստ Freedom House-ի, ամենաազատն է՝  100 միավորով։ Նորվեգիան, Շվեդիան և Նոր Զելանդիան մեկական միավորով են զիջում առաջատարին:

 

Նմանատիպ նյութեր

Մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ...

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար...

ԱԺ նախագահի տեղակալն իր հայտարարությամբ խախտեց անմեղության կանխավարկածը․ Վարդևանյան

  «Օրենքները կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ընդունվել, բայց այդ պարագայում էլ մեկ արժեք պետք է գերակայող լինի․ դա իրավունքն է։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կա իրավունքի գերակայություն՝ ոչ։ Հիմա այս պնդումը...

Դուք տարածում եք վախի մթնոլորտ, և դա չի կարող չազդել սովորական քաղաքացիների վրա․ Աննա Գրիգորյան 

«Կարծում եմ՝ բավականին կարևոր հանձնաժողովի նախագահի ընտրության հարց ենք քննարկում, և պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ երբ քննարկում ենք ընդհանրապես հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցը կամ որևէ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում մեր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է...