Լավրովը Ֆիդանին տեղեկացրել է ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա hարձակման մասին

1 Մարտի, 2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 1-ին, հեռախոսազրույցի ընթացքում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին տեղեկացրել է ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարը լրջորեն խնդրել է իր թուրք գործընկերոջն օգտագործել Անկարայի առկա հնարավորությունները Կիևի հետ աշխատելու համար՝ կանխելու Կիևի վարչակարգի՝ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նմանատիպ փորձերը, որոնք առաջին անգամը չեն:

Ֆիդանը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, փետրվարի 24-ին Անկարայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների զարգացման ընթացքում նախարարները հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հետագա համակարգված աշխատանքի կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։

Նմանատիպ նյութեր

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկուկես ժամ տևողությամբ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նվիրված եռակողմ բանակցությունների նախապատրաստմանը։ «Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտ քայլերի, մեր առաջարկները հստակ են, և մենք դրանք...

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:05-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ.-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի...

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը. «Հենց այսպես են անվանում հեռացող նախագահի նախագահության շրջանը, քանի որ նրա քաղաքական կշիռը սկսում է նվազել, ազդեցությունը՝ թուլանալ։ Դա տեղի է...

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։ Ավելի ուշ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերի վճարումից...