Թրամփը Զելենսկուն կոչ է արել «գործարք կնքել», Զելենսկին պատասխանել է՝ Ուկրաինան պատրաստ է. «Ամերիկայի ձայն»

5 Մարտի, 2025

Եվրոպան փորձում է առաջատար դեր ստանձնել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու գործում: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի դադարեցրել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը՝ անցած շաբաթ Սպիտակ տանը Զելկենսկու հետ տեղի ունեցած սուր քննարկումից հետո. Հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության համար․ Զելենսկի

«Կցանկանայի վերահաստատել Ուկրաինայի հավատարմությունը խաղաղությանը։ Մեզնից ոչ ոք չի ցանկանում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության համար։

Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ցանկանում, քան ուկրաինացիները: Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղություն ձեռք բերելու համար։

Պատրաստ ենք արագ աշխատել պատերազմն ավարտելու համար, և առաջին փուլերը կարող են լինել գերիների ազատ արձակումը և օդում զինադադարը՝ հրթիռների, հեռահար անօդաչուների, էներգետիկ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբահարման արգելքը և անհապաղ զինադադարը ծովում, եթե Ռուսաստանը նույնն անի։

Այնուհետև, ցանկանում ենք շատ արագ առաջ շարժվել բոլոր հաջորդ փուլերով և աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համաձայնեցնելու ամուր վերջնական գործարք:

Իրոք, գնահատում ենք, թե որքան է Ամերիկան արել՝ Ուկրաինային օգնելու համար՝ պահպանելու իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Հիշում ենք այն պահը, երբ ամեն ինչ փոխվեց, երբ նախագահ Թրամփը Ուկրաինային [հակատանկային] Javelins [համակարգեր] տրամադրեց: Մենք շնորհակալ ենք սրա համար:

[Անցած] ուրբաթ Վաշինգտոնում մեր հանդիպումը Սպիտակ տանը չանցավ այնպես, ինչպես պետք է լիներ։ Ցավալի է, որ նման բան տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ուղղել: Մենք կցանկանայինք, որ ապագա համագործակցությունն ու շփումը կառուցողական լինեն։

Ինչ վերաբերում է օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար ձևաչափով։ Այս համաձայնագիրը դիտարկում ենք որպես քայլ դեպի ավելի լայն անվտանգություն և անվտանգության ամուր երաշխիքներ, և ես, իրոք, հուսով եմ, որ այն արդյունավետ կաշխատի»,- X հարթակում ժամեր առաջ գրել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինական հարցում եվրոպական երկրների շրջանում նկատվում է անհանգստության աճ՝ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վոլոդիմիր Զելենսկու միջև անցած շաբաթ տեղի ունեցած թեժ բանավեճից հետո։

Այդ օրը՝ ուրբաթ, Սպիտակ տանն այդպես էլ չստորագրվեց ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը, որը Թրամփի պնդմամբ առանցքային է Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու համար:

Երկուշաբթի Թրամփը հանդես եկավ ավելի կոշտ մոտեցմամբ. «Պետք է գործարք կնքենք, և գործարքը կարող է շատ արագ կայանալ: Դա չպետք է լինի այդքան դժվար: Այն կարելի է շատ արագ պատրաստել։ Հավատում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել: Վստահ եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է գործարք կնքել»:

Երկուշաբթի Թրամփը հրապարակմամբ էր հանդես եկել սոցհարթակում՝ քննադատելով Զելենսկուն այն խոսքերի համար, թե ուկրաինական պատերազմը կարող է երկար տևել:

«Սա ամենավատ հայտարարությունն է, որ կարող էր անել Զելենսկին, և Ամերիկան դեռ երկար չի համակերպվի դրա հետ»,- գրել է Թրամփը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...

Պատմության մեջ առաջին անգամ է․ Փաշինյանը գտավ ԵԱՏՄ-ից հեռացվելու դրական կողմը

  «Իրավաբանական վերլուծությունը ակնհայտ է, և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին դուրս հանելու կազմակերպությունից: Իմիջիայլոց, նման հնարավորություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:...

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...