Եվրամիությանն անդամակցելու գործընթացի նախագծի հարցում իշխանությունը հետ է քաշվո՞ւմ․ «Փաստ»

6 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով: Որպես պատճառաբանություն նշվեց տեխնիկականը, այն է՝ հանձնաժողովում նախատեսված ժամկետում չեն հասցրել կազմակերպել քննարկումն ու քվեարկությունը, որպեսզի հարցը ներառվեր խորհրդի օրակարգ:

Սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հակված է ընդհանրապես «հետ քաշվել» այս թեմայից, և հետագայում նախագիծը ԱԺ քննարկման չի ներկայացվի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման հիմք են ծառայել ներկա աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունները: Այսինքն, ստացվում է, որ «Եվրաքվե» անունով նախաձեռնությունը հիսուն հազարից ավելի քաղաքացիների ապակողմնորոշել է, ստացել նրանց ստորագրությունը, իսկ իշխանությունները «ոտքի վրա» նախագիծն ուղարկել են խորհրդարան՝ նույնիսկ մի քիչ չհամբերելով՝ հասկանալու աշխարհաքաղաքական զարգացումները՝ մասնավորաբար կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ:

Ուշագրավ է, որ նման նախաձեռնության հեղինակները հիմա էլ «Եվրադաշինք» անունով ուզում են ստանալ գյումրեցիների քվեն՝ ավագանու առաջիկա ընտրություններում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...