ԵԽ պատգամավորը Անկարային կոչ է արել սահմանային հարցերն առանձնացնել Երևան-Բաքու կարգավորման գործընթացից

Փտր 25, 2025

 

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այս մասին Ուշակովսը ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։

«Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»,-ասաց Ուշակովսը:

2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Չնայած դրանից հետո երկու երկրների հատուկ բանագնացների, արտաքին գործերի նախարների և ղեկավարների միջև տեղի ունեցած մի շարք հանդիպումներին՝ մինչ այս պահն առարկայական տեղաշարժեր այս ուղղությամբ չկան, իսկ Թուրքիան դրանից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն այցելել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

Փաշինյանն այցելել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որը արդիականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների շրջանակում: Հայտնում են Կառավարությունից: Վարչապետն Առողջապահության...

Սա ոչ միայն ծիծաղելի չէ, այլ նույնիսկ խիստ մտահոգիչ․ Հակոբ Բադալյան

Սա ոչ միայն ծիծաղելի չէ, այլ նույնիսկ խիստ մտահոգիչ․ Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սա ոչ միայն ծիծաղելի չէ, այլ թերեւս նույնիսկ խիստ մտահոգիչ, երբ ըստ էության բավականին նկատելի նախընտրական տրամաբանության մեջ է «ներբեռնվում» նաեւ Կենտրոնական բանկը: Մասնավորապես, ԿԲ-ն առաջարկում է բանկերին սառեցնել բոլոր...

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցված են

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցված են

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարեցվել են։ «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝...

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի  արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը  տեղի կունենա  մայիսի 7-ին, ժամը 17։30-20։00, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հրաժեշտը՝ մայիսի...