Բաքվուն դատում են Հայաստանի և Արցախի ինքնորոշման իրավունքը․ Սեյրան Օհանյան

28 Փետրվարի, 2025

Ադրբեջանի ցեղասպան գործողությունները շարունակվում են մինչ օրս, ադրբեջանցիները փորձում են ջնջել հայկական հետքը, յուրացնել հայկական ժառանգությունը։ Այս մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Այսօրվա իրականության մեջ և հատկապես, որ Ադրբեջանի ցեղասպան գործողություններն նաև զուգորդվում են մեր հայրենակիցների, Արցախի ընտրված ռազմաքաաղաքական ղեկավարության, մեր գերիների կեղծ թատերականացված, բեմականացված դատավարական գործողույթունները, որտեղ ամեն կերպ իրավունքները ոտնահարվում են մեր գործընկերների, ռազմաքաղաքական ղեկավարության, ամեն կերպ ուզում են այնպես անել, որպեսզի այնտեղ դատեն ոչ թե այդ մարդկանց, ոչ թե մեր ընկերներին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ, ըստ էության, և՛ Հայաստանի, և՛ Արցախի ինքնորոշման ամբողջ իրավունքը։ Այս ամենից հետո ձեռքերը լվանալ, այս հարցը չբարձրացնել և չխոսել մեր ժողովրդի իրավունքի մասին , մեր գերիների մասին, առնվազն անբարոյականություն է, որ մենք տեսնում ենք ՀՀ իշխանությունների կողմից։ Միջազգային դատարաններում լռելը կամ հայցերը հետ կանչելը անընդունելի է։ Կոչ բոլորին՝ պահանջել ՀՀ «ղեկավարությունից» ոչ թե դա անել, այլ զբաղվել բոլոր հարցերով՝ բանակցություններում օգտագործելու համար»,- ընդգծեց Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական,...

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» մասնավոր հեռուսաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։ Լուրերի թողարկումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի...

Այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք. Գառնիկ Դանիելյան

Այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Զինված ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, կրակել է հայ կնոջ ոտքին։ Տարիներ առաջ սա կարող էր ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Բայց այս իշխանությունների օրոք «խաղաղության...

5 ելույթ, որտեղ Փաշինյանը խոսում է եկեղեցու գործերին չմիջամտելու կարևորության մասին

5 ելույթ, որտեղ Փաշինյանը խոսում է եկեղեցու գործերին չմիջամտելու կարևորության մասին

«Մենք հատուկ ձևով գնալու ենք այդ լուծումներին: Պետությունը բոլոր լծակները օգտագործելու է, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա»,- այսօր՝ հոկտեմբերի 1-ին ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին օգտագործելով վիրավորական ձևակերպումներ։ Նա նաև...

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը  անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ​​Ռուսաստանի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անխուսափելիորեն և անմիջապես կդրվի օրակարգում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արտգործնախարարության հայտարարությունը Կալինինգրադը, այդ թվում՝ միջուկային զենքով պաշտպանելու...