ԱԳՆ-ն իր հայտարարությամբ հայ ժողովրդին դնում է հավի տեղ․ Մենուա Սողոմոնյան

28 Փետրվարի, 2025

ԱԳՆ-ն իր հայտարարությամբ հայ ժողովրդին, կոպիտ ասած, դնում են հավի տեղ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց դասախոս Մենուա Սողոմոնյանը։

«2 օր առաջ՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանը արտերկրում իր բոլոր դեսպանություններում  հիշատակում էին այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության օրը։ Այն դեպքում, երբ այն ինչ տեղի է ունեցել Խոջալույում հենց ադրբեջանցիների բերանով, Այազ Մութալիբովի շրթունքներով, Չինգիզ Մուստաֆաև լրագրողի գնահատմամբ այդ ամենը եղել է ներքաղաքական նկատառումներով օգտագործելու համար։ Այն, որ Ադրբեջանում Խոջալուի հետ կապված օգտագործում են ցեղասպանություն տերմինը և դա դարձնում են նրանց քարոզչական գլխավոր թեզը, իսկ Սումգայիթի հետ կապված արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ավարտվում է նրանով, որ իրենք հավատում են, որ կհաղթահարեն թշնամությունը, անկախ նրանից, թե այդ հավատքը այսպես կոչված ուղղված է արտաքին լսարանին, թե ներքին լսարանին, այն ամբողջապես սուտ է, կեղծ է և մոլորեցնող է, որովհետև այդպիսի հայտարարությամբ հայ ժողովրդին, կոպիտ ասած, դնում են հավի տեղ։ Միայն հավը չունի հիշողություն, որպեսզի հիշի, թե երեկ իր հետ ինչ են կատարել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։ Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե որպես մանկահասակ...

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա», — «Վեստի» տեղեկատվական համակարգին տված...

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։ Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․ «Ավիաբազայում...

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...