13 11 2022

Պեմզաշենի դաժան սպանության մեջ կասկածվողների լուսանկարները․ աղբյուր

Պեմզաշենի դաժան սպանության մեջ կասկածվողների լուսանկարները․ աղբյուր

Տելեգրամյան ալիքները հրապարակել են Պեմզաշենում դաժան սպանությունն իրականանելու մեջ մեղադրվողների լուսանկարները։ Նրանցից մեկի լուսանկարներից երևում է, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից է։ Լուսանկարներ ունի հեղափոխությանն ակտիվ մասնակցությունից, ինչպես նաև 2020թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ տեղադրել է լուսանկար՝ «Հեղափոխությանն ասում եմ այո» գրությամբ։

Կրկին նշենք, որ այս պահին լուսանկարները տարածում են տելեգրամյան ալիքները և ֆեյսբուքյան օգտատերերը, իսկ իրավապահները, քննչական մարմինները անուններն անգամ դեռ չեն հրապարակել։

Նշենք, որ Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանությունների կասկածյալների ձերբակալման մասին հայտնել է ոստիկանությունը։

Առաջին ձերբակալվածը, ըստ մամուլի, Վրույր Բարսեղյանն է, որը խոստովանել է հանցանքը։ Պեմզաշենի ղեկավարը News.am-ի հետ զրույցում ասել է, որ ձերբակալված երկու երիտասարդները ազգականներ են եղել։ Ըստ «Հրապարակ»-ի հորեղբորորդիներ են։ Երկրորդ ձերբակալվածը, մասնավորապես, Արկադի Բարսեղյանն է, որն առավել հայտնի է «տիխի» մականունով։

Հիշեցնենք, որ երկիրը ցնցած հանցագործության ժամանակ դաժանաբար սպանվել էր Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհին, նրա 11-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել։

Нет описания.

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ