13 11 2022

Ձերբակալվել է Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը. News.am

Ձերբակալվել է Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը. News.am

Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը եւ որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պեմզաշենի  համայնքապետ Աղասի Վարդանյանը` նշելով, որ 2-րդ ձերբակալվածը 42 տարեկան:

«2 ձերբակալվածները միմյանց ազգական են, նրանք մեր գյուղից են, երկուսն էլ ամուսնացած են, մեկն ունի 1 երեխա, մյուսը` 3: Նրանց հետ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ քրեական անցյալ չեն ունեցել»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ գյուղում այս պահին էլ մեծ թվով ոստիկաններ կան, նրանք հսկում են ձերբակալվածների ընտանիքներին, նրանց տների մոտ հսկողություն են իրականացնում:

Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ