20 04 2022

Հրազդանում փրկարարները բարձրահարկ շենքի նկուղից հեռացրել են պայուսակ, որում եղել է պայտուցիկ նյութի նմանվող 20 կգ զանգված

Հրազդանում փրկարարները բարձրահարկ շենքի նկուղից հեռացրել են պայուսակ, որում եղել է պայտուցիկ նյութի նմանվող 20 կգ զանգված

Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ կա, որ հնարավոր է՝ մեջը պայթուցիկ լինի, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Փրկարարները ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետի հետ Կենտրոն թաղամասի թիվ 19 շենքի նկուղում հայտնաբերել են պայուսակ, որի մեջ եղել է մոտ 20կգ կիսով չափ տրոտիլին նմանվող զանգված:

Փրկարարներն ու ոստիկանները այն անվտանգ հեռացրել են նշված վայրից: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ