09 02 2023

Հայաստանից մեկնած խմբի որոնողափրկարարական աշխատանքները՝ Թուրքիայում ու Սիրիայում

Հայաստանից մեկնած խմբի որոնողափրկարարական աշխատանքները՝ Թուրքիայում ու Սիրիայում

 

Սույն թվականի փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։

Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։

Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ