15 02 2023

Թուրքիայում գտնվող հայ փրկարարներին պահել են Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվելու համար

Թուրքիայում գտնվող հայ փրկարարներին պահել են Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվելու համար

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արարատ Միրզոյանի Թուրքիա մեկնելու առիթով քիչ առաջ գրառմանս մեջ նշել էի ու կարճ ժամանակ հետո տեղեկություն ստացա, որ մեր փրկարարները ևս, այլ օտար պատվիրակությունների նման, պատրաստվել են վերադառնալ Հայրենիք։ Հավաքել են արդեն իրենց բազավորման վայրի վրանները, այլ մոդուլներ Հայաստան գալու համար։ Անակնկալ, նրանց նոր հրաման է տրվել՝ շարունակել մնալ Ադըյամանում, որպեսզի այսօր Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվեն ու նոր միայն վերադառնան։

Մեկ լուսանկարի համար նրանք շարունակելու են մնալ Թուրքիայում, ուր անկանկալ տագնապով, առանց հավելյալ պատրաստության ուղարկել էին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ