27 04 2024

Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝  այսօր Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշերով ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:

Մինչ այս ՆԳՆ ՓԾ-ից հաղորդում էին 3 զոհի մասին, քիչ առաջ տարածված տեղեկատվության համաձայն՝  4 զոհ կա և 9 տուժած:

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ