«Զվարթնոց» օդանավակայանում կանայք հայհոյել են միմյանց ու ծեծել․ Շամշյան

16 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Visa Concord» ավիաընկերության գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզել են, որ մի խումբ քաղաքացիներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել՝ խաթարելով ավիաընկերությունների գրասենյակների բնականոն աշխատանքը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նրանց խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս են Երևանի բնակիչներ են՝ 41-ամյա Լիլիթ Մ․-ն, 19-ամյա Իլեն Հ․-ն, 39-ամյա Նելլի Մ․-ն և 25-ամյա Դիանա Հ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը աշխատում է «Վիզա Կոնկորդ Չարթերզ» ՍՊԸ-ում՝ որպես ավիաընկերությունների ներկայացուցիչ։

Նմանատիպ նյութեր

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի...

Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել...

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ղազախստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Կասիմ Ժոմարտ-Տոկաևին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ղազախստանի...

Տաջիկստանի նախագահը ժամանել է Հայաստան

Տաջիկստանի նախագահը ժամանել է Հայաստան

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Տաջիկստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Տաջիկստանի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Էմոմալի Ռահմոնը...

Կոբախիձեն ժամանել է Երևան

Կոբախիձեն ժամանել է Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների...