Ժամը 15:00-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հավաքվում է ՀՀ կառավարության շենքի դիմաց

12 Սեպտեմբերի, 2025

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչի Հայաստան ժամանման վերաբերյալ․

«Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում:

Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է:

Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման:

Ուստի, ժամը 15:00-ին հավաքվում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու մեր անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը:

Ո՛չ ուրացմանը»։

 

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»

ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են 10 մարզի 19 համայնքում, այդ թվում՝ Լոռու Ստեփանավանում, որն իշխանությունների, հատկապես ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի և Արփի Դավոյանի համար կարևոր է։ Թերթի համաձայն, ՔՊ-ն հունիսի 7-ին այստեղ պարտվել է...

Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. «Փաստ»

Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնասյունը իշխանությունների իրական տարանջատումն է, անկախ արդարադատությունը և հանրային ինստիտուտների փոխադարձ հակակշռումը։ Երբ պետական ապարատն ու օրենսդիր համակարգը ծառայեցվում են մեկ քաղաքական ուժի կամ...

Բերդ համայնքի նախկին ղեկավար լցակայաններն են փակել. «Հրապարակ»

Բերդ համայնքի նախկին ղեկավար լցակայաններն են փակել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա...

ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանը նպատակ ունի աշխատանքից ազատել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին։ Երեկ արդեն Խաչիկյանին ազատել են աշխատանքից։ «Ժողովուրդ» օրաթերթի...

Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում․ «Փաստ»

Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատմամշակութային կոթողների ոչնչացումն ու յուրացումը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու համար։ «Փաստ» օրաթերթի...