Զարմանում եմ, որ որևէ լուրջ պետության ղեկավար սրա հետ բան է նստում-քննարկում. Սևակ Հակոբյան

21 Օգոստոսի, 2025

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Մարդամեկն ասում է՝ քանի որ հեղափոխություն չի եղել,  ուրեմն արածներիս հետ համաձայն են: Ցնդաբանություն, իհարկե:

Ստացվում է՝ կարելի է 2021թ. ասել մի բան, 2022 թվականից սկսած՝ անել լրիվ հակառակը ու ընդհանրապես՝ ինչ ուզենալ՝ անել ու, եթե հեղափոխություն տեղի չի ունենում, ուրեմն էդ ամեն ինչի հետ ժողովուրդը համաձայն է՞: 

2021թ. բոլորովին այլ խոստումներով ընտրվել ես, լրիվ այլ բան արել ես: Ընդ որում՝ համար մեկ խոստումդ էր բանակցություններով, առանց պատերազմի Հադրութի ու Շուշիի վերադարձը, Արցախի ստատուսի միջազգային ճանաչումը: Բայց արել ես լրիվ հակառակը:2021-ի խոստումներդ տապալելուց հետո ասել ես միջանցք չես տա, Ղարաբաղը չես տա, դրանք էլ ես տվել: Ու ասում ես՝ եթե դեմ էիք՝ հեղափոխություն անեիք:

Ուում ես ասել, որ հաջորդ իշխանությունը ինչ ուզենա կարող է անել քո, քո թիմակիցների, էդ քո փոքր խմբակի հետ, օրենքը, սահմանադրությունը ոնց ուզենա՝ մեկնաբանի, ու եթե հեղափոխություն տեղի չունենա, ուրեմն էդ ամենը նորմալ ա՞: 

Աշխարհում սա չտեսնված բան է: Զարմանում եմ, որ որևէ լուրջ պետության ղեկավար սրա հետ բան է նստում-քննարկում:

Մի կողմ եմ թողնում, որ մարդիկ հեղափոխություն անում էին, ուղղակի քո արած հեղափոխությունն ու 22, 23 թվականների փորձերը տրամագծորեն տարբերվում են իրարից. խոդի ես տվել քո ամբողջ ռեպրեսիոն ապարատը, այլանդակությունը, մեկը երկու բառ խոսում է՝ կալանավորում եք, քրգործեր եք սարքում: Էդ ֆոնին ասում ես՝ համաձայն չեք՝ հեղափոխություն արեք, չեք անում՝ ուրեմն կողմ ե՞ք:

Ակցիաները էդ ռեպրեսիոն համակարգով ճնշել ես, հեղափոխություն չի եղել ու քո տեսանկյունից շահել ես, բայց ազգային շահի տեսանկյունից տուժել ենք:

Նմանատիպ նյութեր

ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմը։ Իրանի նախագահի...

Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ

Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ

Գ․ Շամշյանի տեղեկություններով Երեկ՝ օգոստոսի 8-ին, Երևանի քրեական ոստիկաններն ու Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել մոտ 15-ից ավելի քաղաքացիների, որոնք իրենց ընկերական...

25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ  հայտարարագիրը․ 168.am

25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am

«Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։ 168.am-ի փոխանցմամբ՝ Արամ Արամյանի «ձեռքբերումներից» մի քանի դրվագներ կան, որոնք ներառված են...

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր օրինագիծը

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր օրինագիծը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ Ըստ առկա տեղեկությունների՝ հանձնաժողովը հաստատել է «Հորմուզի...