«Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը

12 Նոյեմբերի, 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Անթալիայում անցկացվող COP31 գագաթնաժողովին հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Սակայն թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում այս անգամ առավել շատ տեղ են գտել ոչ թե կլիմայական քննարկումները, այլ Փաշինյանի առօրյա պահերը։

Թուրքական մամուլը առանձնացրել է վարչապետի՝ թուրքական թեյ վայելելու տեսանյութը, ինչպես նաև հյուրանոցի համարում իրերը հավաքելիս բանանը պիջակի գրպանը դնելու դրվագը։

Թուրքական Sözcü պարբերականն իր հրապարակումը վերնագրել է՝ «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում»։ Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ վարչապետի հրապարակած տեսանյութերում ամենաքննարկվող դրվագներից մեկը դարձել է բանանը պիջակի գրպանը դնելու պահը։

Իր հերթին Yeni Akit-ը հրապարակել է «Փաշինյանից տարօրինակ կադրեր Անթալիայում․ նա բանանը թաքցրել է պիջակի գրպանում» վերնագրով նյութը՝ մանրամասն անդրադառնալով այդ տեսանյութին։

Այսպիսով, մինչ Անթալիայում աշխարհի տարբեր երկրների առաջնորդները քննարկում են կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցերը, թուրքական մամուլի մի շարք հրապարակումներում Փաշինյանի այցի ամենաքննարկվող դրվագները դարձել են թեյի բաժակն ու պիջակի գրպանում հայտնված բանանը։

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը. ընդդիմությունը չի մասնակցել նիստին

ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը. ընդդիմությունը չի մասնակցել նիստին

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն անհրաժեշտ է TRIPP ընկերության հիմնադրման համար։ Նշենք, որ ընդդիմությունը չի մասնակցել...

Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս  տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման հետևանքով «էկզոգեն...

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում  Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգել է ևս վեց ամսով։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։ Սահմանափակումը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից և կտարածվի սաղմոնազգիների ընտանիքին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների մասին

Տեղի է ունենում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ մամուլի ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով։ Մանրամասները՝ ուղիղ...