Եվրոպայի խորհուրդը ընդունել է Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի մասին կոնվենցիա

17 Դեկտեմբերի, 2025

Ռուսաստանի կողմից պատճառված վնասի փոխհատուցման միջազգային հանձնաժողովի ստեղծմանը նվիրված համաժողովում Եվրոպայի խորհուրդը երեքշաբթի օրը ընդունել է Ուկրաինայի համար պահանջների քննարկման միջազգային հանձնաժողովի ստեղծման մասին կոնվենցիա, որը պատերազմի պատճառած վնասի փոխհատուցման մեխանիզմի մի մաս է, հաղորդել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջը։

Առաջինը այն ստորագրել են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, Նիդեռլանդների արտգործնախարար Դավիդ վան Վիլը և Մոլդովայի արտգործնախարար Միխայ Պոպշոյը։

Համաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այս վարչական մարմինը կքննարկի, կգնահատի և կորոշի ՌԴ-ի կողմից Ուկրաինայում կամ նրա դեմ կատարված միջազգային անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասների, կորուստների և վնասվածքների փոխհատուցման պահանջները:

«Հաշվետվողականությունը նշանակում է ստեղծել կայուն խաղաղության պայմաններ։ Եվ, հետևաբար, հաշվետվողականությունն անվտանգության պայման է՝ այսօր և ապագայում։ Սակայն հաշվետվողականությունը միայն Ուկրաինայի մասին չէ։ Եվ խոսքը միայն մեկ ագրեսորի և մեկ զոհի մասին չէ։ Հաշվետվողականությունը վերաբերում է Եվրոպային։ Եվրոպայի յուրաքանչյուր երկրի։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյո՞ք Եվրոպան, որպես ամբողջություն, պատրաստ է պաշտպանել իր խաղաղությունը», — ասել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն, որը ներկայումս նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում։

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...