Եվրոպան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե խախտվի խաղաղության համաձայնագիրը․ Ռյութե

22 Դեկտեմբերի, 2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն հայտարարել է եվրոպական մի շարք երկրների պատրաստակամության մասին՝ զորքեր ուղարկել Ուկրաինա այն դեպքում, եթե Վլադիմիր Պուտինը հնարավոր հրադադարից հետո որոշի նորից հարձակվել։ «Որոշ եվրոպական երկրներ ազդակ են տվել, որ եթե դրա կարիքը լինի, ապա իրենք պատրաստ են զորքեր տրամադրել», — ասել է Ռյութեն Bild-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում «Ցանկացողների կոալիցիայի» հայեցակարգի շուրջ, որը ներառում է ցամաքում, ծովում և օդում ուժերի հնարավոր տեղակայման մանրամասների մշակումը։

Ռյութեն պարզաբանել է, որ դաշնակիցները ձգտում են ստեղծել եռաստիճան զսպման համակարգ՝ ապահովելով, որ խաղաղության համաձայնագրից հետո Ուկրաինան այլևս երբեք չենթարկվի հարձակման: Առաջին մակարդակը ուժեղ ուկրաինական զինված ուժերն են, որոնք ունակ են ինքնուրույն պաշտպանել երկիրը: Երկրորդ մակարդակը «Ցանկացողների կոալիցիան» է, որը լրացուցիչ անվտանգության երաշխիքներ կապահովի: Երրորդ մակարդակը ԱՄՆ աջակցությունն է: «Մենք ներկայումս աշխատում ենք այս երեք տարրերը համատեղելու ուղղությամբ այնպես, որ Պուտինը հստակ հասկանա, որ նա այլևս երբեք չպետք է դիպչի Ուկրաինային»:

Դաշինքի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ չի ակնկալում Ուկրաինային ուղղված ամերիկյան աջակցության դադարեցում։ Հետախուզական տեղեկատվության փոխանակումը և Կիևին սպառազինության մատակարարումները ներկա պահին շարունակվում են, ասել է նա՝ նշելով, որ Հաագայի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ուկրաինայի հզորացմանն ուղղված հանձնառությունը։

Նմանատիպ նյութեր

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նաև հայտնել է, որ Պուտինը վաղը Կազանում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ:...

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարություն է տարածել․ Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և,...

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այս քայլը դժվար է ընկալել որպես իրավական գործընթաց, երբ այն տեղի է ունենում...

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ...