«Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր

26 Հունիսի, 2026

Հայաստանի իշխանությունները հանրությանը համոզում էին, թե արտաքին քաղաքական նոր ուղեգիծը բացելու է նոր տնտեսական հնարավորություններ, հայկական արտադրանքն էլ հեշտությամբ կգտնի այլընտրանքային շուկաներ։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցմանն ի պատասխան՝ Էկոնո
միկայի նախարարությունը հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն դեռևս չի արտահանվել։

Սա այն նույն եվրոպական ուղղությունն է, որի մասին իշխանությունը խոսում է որպես Հայաստանի համար նոր տնտեսական հնարավորությունների դուռ, իսկ Պապոյանը խոստանում էր հնգապատկել արտահանումը ԵՄ։ Բայց փաստը հետևյալն է՝ տվյալ ժամանակահատվածում հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԵՄ շուկա եղել է զրո։

Ավելի մտահոգիչ է պատկերը ԵԱՏՄ շուկայի ուղղությամբ։ Նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանից ԵԱՏՄ շուկա արտահանվել է ընդամենը շուրջ 131 տոննա պտուղ-բանջարեղեն։ Մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր շուրջ 9325,3 տոննա։

Այսինքն՝ նույն ժամանակահատվածի համեմատ
,արտահանումը նվազել է ավելի քան 70 անգամ։ Պարզ հաշվարկով՝ խոսքը մոտ 98,6 տոկոս անկման մասին է։

Նախարարությունը նաև նշում է, որ 2025 թվական
ի նույն ժամանակահատվածում արտահանված պտուղ-բանջարեղենի ընդհանուր ծավալի շուրջ 68 տոկոսը կազմել են ծիրանն ու կեռասը։ Եթե այդ ցուցանիշը դիտարկենք 2025 թվականի 9325,3 տոննա ընդհանուրծավալի վրա, ստացվում է, որ միայն ծիրանի և կեռասի արտահանումը կազմել է մոտ 6341 տոննա։

2026 թվականին նույն օրերին ամբողջ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԵԱՏՄ շուկա կազմել է ընդամենը 131 տոննա։ Այս համեմատությունը ցույց է տալիս ոչ թե պարզապես անկում, այլ շուկայի փաստացի փլուզում կոնկրետ ժամանակահատվածում։

Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է իրավիճակը բացատրել նաև եղանակային պայմաններով՝ նշելով, որ 2026 թվականին պտղի հասունացումն ու բերքահավաքը համեմատաբար ուշ է սկսվել։ Սակայն այս բացատրությունը չի հանում գլխավոր հարցը․ եթե իշխանությունը տարիներ շարունակ խոսում էր շուկաների դիվերսիֆիկացման մասին, որտե՞ղ են այդ շուկաները։ Եթե ավանդական շուկաներում խնդիրներ կարող էին առաջանալ, ապա ինչո՞ւ նախապես չէր ստեղծվել գործուն այլընտրանք։ Ինչո՞ւ հայ գյուղացին և արտահանողը դարձյալ պետք է վճարեն իշխանության քաղաքական և տնտեսական սխալների գինը։

Պաշտոնական պատասխանում նշվում է նաև, որ նույն ժամանակահատվածում, ԵԱՏՄ երկրներից բացի, այլ երկրներ արտահանվել է շուրջ 2077 տոննա պտուղ-բանջարեղեն։ Բայց սա չի փոխում հիմնական փաստը․ ԵՄ անդամ երկրներ արտահանումը եղել է զրո, իսկ ԵԱՏՄ շուկայի ուղղությամբ ծավալները կտրուկ նվազել են։Այսինքն՝ իշխանության ներկայացրած «այլընտրանքային շուկաների» քաղաքականությունը չի աշխատել այն չափով, որ կարողանար փոխհատուցել ավանդական շուկաներում առաջացած խնդիրները։

Առանձին ուշադրության է արժանի նաև ծաղկի արտահանման պատկերը։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 18-ը ծաղկի արտահանումը կազմել է 1996,3 հազար հատ և 17,2 տոննա։

Ծաղկի հատով արտահանման ծավալները ըստ երկրների հետևյալն են.

  • Վրաստան՝ 924,9 հազար հատ
  • Բելառուս՝ 400,7 հազար հատ
  • Ղազախստան՝ 6,8 հազար հատ
  • Բուլղարիա՝ 80 հազար հատ
  • ԱՄԷ՝ 19,1 հազար հատ
  • Կիպրոս՝ 7,8 հազար հատ
  • Լատվիա՝ 22,2 հազար հատ
  • Ուզբեկստան՝ 245 հազար հատ
  • Ռումինիա՝ 92,4 հազար հատ
  • Ուկրաինա՝ 136 հազար հատ
  • Չեխիա՝ 2,2 հազար հատ
  • Իրան՝ 54,3 հազար հատ
  • Ավստրիա՝ 2 հազար հատ
  • Ֆրանսիա՝ 2,9 հազար հատ 

Տոննաներով արտահանման ցուցանիշը հետևյալն է․

  • Վրաստան՝ 15,6 տոննա
  • Ռումինիա՝ 0,7 տոննա
  • Իրան՝ 0,6 տոննա։
  • Բուլղարիա՝ 0,2 տոննա
  • Նիդերլանդներ՝ 0,1 տոննա


Այս թվերը նույնպես խոսուն
են։ Օրինակ՝ Ֆրանսիա արտահանվել է ընդամենը 2,9 հազար հատ ծաղիկ, Ավստրիա՝ 2 հազար հատ, Չեխիա՝ 2,2 հազար հատ։ Դժվար է սա ներկայացնել որպես եվրոպական շուկաների լուրջ բացում կամ դիվերսիֆիկացման հաջողություն։ Իշխանության քարոզչական ձևակերպումներում Եվրոպան ներկայացվում է որպես տնտեսական մեծ հնարավորություն, բայց պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ իրական ծավալները կա՛մ զրոյական են, կամ՝խորհրդանշական։

Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ ԵՄ անդամ երկրներ արտահանելու նպատակով իրականացվում են «ակտիվ աշխատանքներ» Հայաստանի դեսպանների հետ համատեղ։ Նախարարությունը հայտնում է, որ կան այդ երկրներ ներմուծմամբ հետաքրքրված տնտեսավարողներ, որոնց կոնտակտները փոխանցվել են արտահանողներին, իսկ արտահանողներն էլ իրենց հերթին աշխատում են ԵՄ երկրներում գնորդներ գտնելու ուղղությամբ։ Նշվում է նաև, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ, և առաջիկայում մատակարարումները կսկսեն։ Բայց հենց այստեղ է ամբողջ խնդիրը․ շուկաներ չեն ստեղծվում այն պահին, երբ ճգնաժամն արդեն դռան մոտ է։ Շուկաներ ստեղծելու համար պետք են տարիների աշխատանք, պայմանագրեր, սերտիֆիկացում, լոգիստիկա, պահեստավորում, սառնարանային համակարգեր, գնային մրցունակություն և վստահություն։

Հայ արտադրողին այսօր պետք չեն խոստումներ, թե «առաջիկայում մատակարարումները կսկսեն»։ Նրան պետք է շուկա
՝ հիմա, գնորդ՝ հիմա, կանխատեսելիություն՝ հիմա։

Իշխանությունը տարիներ շարունակ խոսել է նոր ուղղությունների մասին, բայց պատգամավորի հարցմանը տրված պաշտոնական պատասխանը ցույց է տալիս, որ իրական այլընտրանքը չի ձևավորվել։ Եթե ԵՄ շուկա արտահանման ցուցանիշը զրո է, իսկ ԵԱՏՄ ուղղությամբ ծավալները մեկ տարվա մեջ նվազել են ավելի քան 70 անգամ, ապա խոսել հաջողված տնտեսական քաղաքականության մասին պարզապես անհնար է։

Սա արդեն քաղաքական հայտարարություն չէ։ Սա պաշտոնական թվերով հաստատված ձախողում է։

Հայ գյուղացին, ջերմոցային տնտեսություն ունեցողը, արտահանողը և ամբողջ տնտեսությունը չեն կարող ապրել իշխանության մամուլի հաղորդագրություններով։ Ապրանքը պետք է իրացվի այսօր, ոչ թե այն ժամանակ, երբ դեսպանները կապեր կփնտրեն կամ նախարարությունը նոր պայմանավորվածություններ կձևակերպի։

Պաշտոնական պատասխանը փաստում է՝ իշխանության խոստացած «այլընտրանքային շուկաները» դեռևս չեն դարձել իրական տնտեսական համակարգ։ Իսկ դրա գինը վճարում է ոչ թե պաշտոնյան, այլ հայ արտադրողը։

Հայ արտադրողի աչքին թոզ փչել այլևս չի ստացվելու։ Թվերը խոսում են ավելի կոշտ, քան ցանկացած քաղաքական հայտարարություն։

 

Նմանատիպ նյութեր

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն...

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային նախազգուշացրել է «համապատասխան միջոցների» մասին, եթե կրկնվեն այն գործողությունները, որոնք Թեհրանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդում է Tehran Times-ը. Պատճառ են դարձել երկու ֆրանսիացի դիվանագետների գործողությունները,...

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։ «Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել...

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։ Տերտերյանը վաղը կմրցի ոսկե մեդալի համար։ Յուրիկ Պետրոսյանը ևս կիսաեզրափակչում է։ Նա 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի...