Եվրոպական միությունը կրկին փող է տալիս, այս անգամ կրթության ոլորտին

30 Ապրիլի, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության պատվիրակությունը համատեղ ներկայացնում են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները՝ արձանագրելով համակարգային և շոշափելի առաջընթաց հանրակրթության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ից:

Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը կրթական ենթակառուցվածքների զարգացումն է։

Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ընտրված 13 դպրոցում արդեն իրականացվել են շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելով 2025 թվականի համար սահմանված թիրախների ավելի քան կեսի իրականացումը։

Դպրոցների կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ ևս գրանցվել է զգալի առաջընթաց։ Պետական հանրակրթական դպրոցների շուրջ 50 տոկոսն անցել են կառավարման նոր համակարգի, իսկ 346 տնօրեն նշանակվել է մասնագիտական հանձնաժողովների առաջարկությամբ՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու մասնագիտական բարձր չափանիշները։

Բազմահամակազմ դասարանների արդյունավետ կազմակերպման նպատակով ներդրվել է ֆինանսավորման նոր մեխանիզմ, որի շնորհիվ այս ուղղությամբ սահմանված թիրախային արդյունքն ամբողջությամբ ապահովվել է։

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ, STEM) կրթության զարգացման նպատակով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 231 դպրոց համալրվել է ժամանակակից լաբորատորիաներով՝ ապահովելով ծրագրի թիրախային ցուցանիշների կատարումը։

Միևնույն ժամանակ, շուրջ 9000 ուսուցիչներ վերապատրաստվել են նոր կրթական չափորոշիչներին համապատասխան՝ այս ուղղությամբ ևս ապահովելով թիրախային նպատակի լիարժեք իրականացումը։

Մասնագիտական կողմնորոշման ծրագրերը ներդրվել են ՀՀ բոլոր դպրոցներում՝ ընդգրկելով 8-11-րդ դասարանները՝ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը և հետագա կրթության գիտակցված ընտրությանը։

Կրթության բովանդակության արդիականացման շրջանակում դպրոցական նախագծերի շուրջ 27 տոկոսը նվիրված է կանաչ տնտեսության և կլիմայական փոփոխությունների թեմաներին՝ ապահովելով սահմանված թիրախի կատարումը։

ՀՀ դպրոցներում ներդրվել է գնահատման նոր համակարգը՝ ապահովելով նախատեսված արդյունքների լիարժեք իրականացումը։

Հիմնվելով վերոնշյալ թիրախների գնահատման վրա, ԵՄ-ը կրթության բարեփոխումների համար հատկացրել է 8.55 միլիոն եվրո:

ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու կրթական բարեփոխումները՝ ապահովելով որակյալ, ներառական և ժամանակակից կրթություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, որը էական դեր ունի ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի հաջող և նպատակային իրականացման գործում։

Նմանատիպ նյութեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային...

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան...

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման...

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...