Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

2 Հոկտեմբերի, 2026

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանի Հանրապետությունում սարսափելի դեպք է տեղի ունեցել՝ մի երկրում, որը վերջին տարիներին արել է հնարավոր ամեն ինչ՝ բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում։

«Ադրբեջանցի զինված զինծառայողը ներխուժել է Հայաստան, մտել հայ ընտանիքի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Սա արդեն վերջին շրջանում երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչներն ուղղակիորեն հարձակման են ենթարկվում հարևան երկրների զինծառայողների կողմից։ Գիտե՞ք, թե ինչու են այդ զինծառայողներն այդքան վստահ իրենց գործողություններում. պատժի չենթարկվելու պատճառով։ Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է գործեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար պատասխանատուների դեմ, բացարձակապես ոչինչ չարեցին։

Այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա՝ Հունգարիայում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայողը կացնով սպանեց քնած հայ զինծառայողին, սակայն նրան արտահանձնեցին Ադրբեջանին։ Մարդասպանը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ադրբեջանական բանտում։ Փոխարենը Ադրբեջանի նախագահը նրան ընդունեց, հերոսի կոչում շնորհեց և թույլ տվեց ազատորեն շրջել Բաքվի փողոցներում։ Նրան հետ ուղարկելով՝ ԵՄ անդամ պետությունն ակամա կանաչ լույս վառեց այս վտանգավոր վարքագծի համար։ Դրա հետևանքով մենք տեսանք, որ նույնը տեղի ունեցավ երեկ։

Ադրբեջանցի զինծառայողները ներխուժում են Հայաստան, հարձակվում են խաղաղ բնակիչների վրա։ Իսկ երբ նրանք արտահանձնվում են Ադրբեջանին, այնտեղ ընդունվում են որպես հերոսներ։ Այս վտանգավոր շրջանը պետք է ավարտվի։ Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ի աղբյուրը։ Թե որ ԲԿ-ում է և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն...

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի...

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

Ի դեպ, օրերս մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ առաջ է տվել իր դիրքերը և ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, այս անգամ Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։ Նշենք, որ սա արդեն վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն...

«Հայաստան» դաշինքը զրկված է իր առաջնորդի հետ կոմունիկացիայի հնարավորությունից․ սա աբսուրդ է․ Գրիգորյան 

««Հայաստան» խմբակցությունն իսկապես զրկված է դաշինքի առաջնորդի հետ կոմունիկացիայի հնարավորությունից։ Եվ դա ևս շատ մեծ ցուցիչ է քաղաքական հետապնդման դրսևորման տեսանկյունից, որովհետև այդ քննվող գործի շրջանակներում, նախ՝ իհարկե, այդ քննվող...

Ռուսթավելի պողոտայում հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող քարե բեկորներ

Ռուսթավելի պողոտայում հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող քարե բեկորներ

Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնման աշխատանքների ընթացքում՝ «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից հատվածում, աշխատակիցները հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող երեք քարե բեկորներ։ Քարերից մեկի վրա պահպանվել է Աստվածամոր և մանուկ Հիսուսի...