Եթե խաղաղության հետ կապված երկու կողմն էլ անկեղծ են, ապա երկու կողմին էլ պետք են երաշխիքներ։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դուք վստա՞հ եք, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ: Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում: Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում: Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ի՞նչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները, որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն։
Օրինակ, վաղը ստորագրվում է մի փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր ամբողջական երաշխիքային համակարգով, հարց է առաջանալու՝ իսկ, Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պատերազմում պարտվողն ես ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։
Հայ ժողովրդին պետք է մեկ բան՝ հարաատև խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ և եթե կողմերը, կրկնեմ, անկեղծ են խաղաղության հետ կապված, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղությանը: Մեկը այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները ևս զսպվելու են»,- ասաց նա:
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...
Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...
ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...