Եթե խաղաղության հետ կապված երկու կողմն էլ անկեղծ են, ապա երկու կողմին էլ պետք են երաշխիքներ։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դուք վստա՞հ եք, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ: Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում: Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում: Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ի՞նչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները, որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն։
Օրինակ, վաղը ստորագրվում է մի փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր ամբողջական երաշխիքային համակարգով, հարց է առաջանալու՝ իսկ, Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պատերազմում պարտվողն ես ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։
Հայ ժողովրդին պետք է մեկ բան՝ հարաատև խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ և եթե կողմերը, կրկնեմ, անկեղծ են խաղաղության հետ կապված, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղությանը: Մեկը այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները ևս զսպվելու են»,- ասաց նա:
Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում Չինաստանի առաջնորդը նշել է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ ընդգծելով խաղաղության հասնելու համար բանակցությունների առանձնահատուկ կարևորությունը։ Գրում է...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»...
Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից։ Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներից մեկում՝ Foreign Policy-ում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը՝ ստորև. Արդյոք...
«Մեզանից յուրաքանչյուրը դեմ է այս իշխանության վարած քաղաքականությանը, որովհետև իրենք սերմանում են անհայրենիքություն, անթասիբություն։ Իրենց յուրաքանչյուր խոսք ի վնաս Հայաստանի և ի վնաս հայի տեսակի է։ Հայաստանը կիշխանազրկենք իրենց...
Շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդում է, թե «Գուլոյան–Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է», և ՀՀ...