Եթե հողի վրա մարդ չապրի, երկիրը կդատարկվի: Այս մասին MarzNews-ի հետ զրույցում նշեց Ծաղկուտի բնակիչ Վալերի Բդոյանը։
«Գյուղում ունենք նվիրված բժշկուհի, բայց բուժկետ չունենք։ Ու՞մ դիմենք։ Շտապօգնությունը գալիս է Ամասիայից մինչև այստեղ մոտավորապես մի ժամ, բայց կարելի է 20 րոպեում գալ, եթե ճանապարհ լինի։ Նախկինում միջքաղաքային տրանսպորտը աշխատում էր, բայց հիմա ոչ մի բան չկա»,- ասաց նա։






