Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան

7 Մայիսի, 2025

«Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, Կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով։ Եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝ կառավարությունը բյուջեով պետք է պահանջի, որ  իրեն ուղղաթիռ տրամադրեն, քանի որ ճանապարհները գնալով դառնում են անանցանելի»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ այս իշխանություները հպարտանում են, որ շատ ճանապարհներ են վերանորոգել։

«Այդքան ճանապարհ որ վերանորոգել եք, դրանցից քանի՞սն եք կրկնավերանորոգել: Մեր փողոցը վերանորոգել եք, հետո մի հատ փոսալցում եք արել, հիմա մի հատ էլի փոսալցում պետք է արվի, որ վերջում զզվեք՝ էլի վերանորոգեք: Խնդրում եմ ասել՝ այդքան ճանապարհ կառուցելուց ինչքա՞ն գումար եք մսխել»,- հետաքրքրվեց Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...