Ես պաշտոնապես հերքում եմ ԶՈւ մասնակցությունը որևէ քաղաքական ակցիայի․ Սուրեն Պապիկյան 

13 Հունվարի, 2026

Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով գեներալ Կարեն Շաքարյանի՝ Փաշինյանի կազմակերպած «ուխտերթին» մասնակցությանը։

«Այն, ինչ արձանագրվել է, եղել է ոչ աշխատանքային օրը, ոչ քաղաքական միջոցառմանը մարդու մասնակցության ցանկության մասին է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Պաշտպանության նախարարը խրախուսի, որ ԶՈւ-ն ինչ որ բանի մասնակցեն, այդ ժամանակ դուք 1-2-3 հոգու մասնակցությունը կարձանագրե՞ք, թե՞ կարձանագրեք 1000-10 000-ավոր մարդկանց։ Նկատի ունեմ՝ կարծում եմ ճիշտ չի մտնել մի շահարկման մեջ, որը իրականության հետ աղերս չունի»։

Անդրադառնալով, Արցախի նախագահի կողմից Կարեն Շաքարյանին Արցախի հերոսի կոչումից զրկելուն՝ Պապիկյանն ասաց. «Ինչ մնում է ինչ -որ ինստիտուտի կողմից որոշումներ ընդունելուն՝ ես նման ինստիտուտ չեմ ճանաչում, և բացառում եմ, որ ՀՀ-ում օրինական կառավարությունից զատ կարող է որևէ այլ մարմին լինել ու գործել։ Ինչ որ մտացածին, առ ոչինչ, գուցե վիրտուալ մարդիկ վիրտուալ որոշումներով լցնում են դաշտը, դուք էլ օգնում եք, որ դրանք տարածվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...