Ես հորս տեսակցության արգելք չունեմ դատարանի որոշմամբ, բայց ինձ, միևնույն է, չեն թողնում․ Լևոն Քոչարյան

8 Սեպտեմբերի, 2026

«Իմ մասով հանդիպումները, այո՛, սահմանափակում չունեմ։ Այսինքն՝ որպես մերձավոր ազգական կարող եմ տեսակցել իրեն։

Բայց, լինելով մերձավոր ազգական, ես նաև Ազգային ժողովի պատգամավոր եմ, և, ըստ էության, մենք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ, կարողանում ենք տեսակցել կալանքի տակ գտնվող կամ դատապարտված բոլոր այն անձանց, որոնց մասով մենք արգելք չունենք։

Հիմա իր մասով ես տեսակցության արգելք չունեմ դատարանի որոշմամբ, բայց ինձ միևնույն է չեն թողնում։ Սա միգուցե մի քիչ բացառիկ դեպք է, նման բան չի եղել, բայց ամեն դեպքում ես, լինելով պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանին տեսնելու արգելք չունեմ։

Օրինակ՝ եղբորս չեմ կարող տեսնել։ Եղբորս չեմ կարող տեսնել, և սա էլ է անհասկանալի՝ ինչո՞ւ չեմ կարող տեսնել։

Դատարանը որոշման մեջ գրել էր, որ միայն կինը և երեխաները կարող են տեսակցել»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին...

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են...

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ  Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է...

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...