Ես չէի ասի, որ սա պարգևավճար է, ըստ էության, աշխատավարձի բարձրացում է՝ մի քիչ այլ եղանակով․ Վահե Հովհաննիսյան 

21 Հունվարի, 2026

«Հանրության մեջ զայրույթ կա պարգևավճարների հետ կապված․ դուք պարբերաբար խոսում եք աշխատանքի արդյունավետության չափելիության, խնայողությունների մասին, բայց 3-3,5 մլրդ հատկացվում է պարգևավճարների ֆոնդին։ Կնշեք՝ ո՞ր բացառիկ աշխատանքի համար են նախարարները, աշխատակազմերը, պատգամավորները ստանում 13, 14-րդ աշխատավարձ և պարգևավճար»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։

«Այս քայլն անելը բավականին խիզախ քայլ է։ Բայց ես չէի ասի, որ սա պարգևավճար է, ըստ էության, աշխատավարձի բարձրացում է՝ մի քիչ այլ եղանակով… Մեր հանրությունը պետք է առնվազն, եթե չասեմ գոհ լինի, ապա՝ չզայրանա սրանից։ Մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել, որը հավաքվել է այն պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում… Պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր բավականին լարված և սթրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրանանալ իրենց աշխատանքի վրա»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

Սեպտեմբերի 12-ին Գյումրիում մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։ Երիտասարդը հիվանդանոցում մահացել է։ 64-ամյա տղամարդը...

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Նյու Դելիում ընթացնող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է թամիլյան դասական գրականության գլուխգործոց «Տիրուկկուրալի» ռուսերեն օրինակը, որի թարգմանիչը արևելագետ, Հնդկաստանի մասնագետ, գրող,...

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ.-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների քանակը շուրջ 1 միլիոն էր, որից մոտ 344 հազար ավտոմեքենա հաշվառված էր Երևանում, իսկ այսօր բնականաբար այս թվային պատկերը փոփոխվել է ավտոմեքենաների...

Շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա․ ահազանգ

Շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա․ ահազանգ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, SHAMSHYAN.com-ի զանգահարած վարորդներից մեկը պատմեց, որ իրենք արդեն մոտ 7 օր է՝ գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը։ «Մոտ 10 օր է գտնվում ենք ռուսական կողմում և մեզ արգելում են շարժվել։...

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ աշակերտների գրագիտության ցածր ցուցանիշների համար մեղավոր են ուսուցիչներն ու տնօրենները։ Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են...