Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը  հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ․ «Հայաստան» խմբակցություն

21 Մարտի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ։

Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը  Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։

Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ։

Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը՝  աջակցելու և կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը և ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարությունը այն իրագործելու հարցում։

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, էթնիկ զտման նպատակադրումով և ռազմական գործողություններով ուղեկցված տեղահանումը ոչ միայն լրջագույւն հումանիտար ճգնաժամ է առաջացրել, այլև բարոյական և իրավական լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը։

Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը  հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի մեր գործընկերների և բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը։

21.03.2025

Երևան»

 

Նմանատիպ նյութեր

Բոլոր իրական ընդդիմադիրները պետք է համախմբվեն․ Ագնեսա Խամոյան

Քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանությունն այն հիմնական կետերից մեկն է, որի շուրջ ընդդիմադիր, գոնե իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր ուժերը պետք է համախմբվեն, և այս հարցում չի կարող լինել որևէ տարակարծություն։ Այս մասին այսօր՝...

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ուշակովն ասել է, որ նրանք մտքեր են փոխանակել Սթիվ Վիտկոֆֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիեւ կատարած այցերի վերաբերյալ։ «Ամերիկացի ներկայացուցիչների այցի...

Գեներալ Սաքոն մի օրվա մեջ պաշտոնազրկվեց․ հրավառությունը վախեցրել էր Փաշինյանին․ Գեղամ Մանուկյան

  «Էդ «վհուկների որսի», Նիկոլ Փաշինյանի վախերի, ինչ-որ արտահոսքերի մասին… Կհիշե՛ք, ժամանակին հանձնարարում էր ԱԱԾ-ին սատանաներ ման գալ։ ԱԱԾ պետն էլ, գլուխը տմբտմբացնելով, ասում էր՝ «լսո՛ւմ եմ, պարո՛ն վարչապետ»։ Հիմա ինքն էլ է հասկացել,...

Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու

Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու

Սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը  21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են...

Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա». «Հրապարակ»

Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա». «Հրապարակ»

Բաներ կան, որ չես կարող չհամաձայնել Փաշինյանի հետ։ Գրում է «Հրապարակ»-ը: Ասենք՝ ասում է՝ խաղաղություն է, պատերազմ չի լինելու։ Ինչպե՞ս չհամաձայնվես, երբ նայում ես օբյեկտիվ իրականությանը։ Կոռնիձորում համապատասխան պաշտոնյան ասում է՝ դիրքերից հետքայլ չի եղել, պարզապես...