Փաշինյանի իշխանությունը միացել է Ադրբեջանին. նախաձեռնությունը «ցանկալի չէ». CSI

20 Մայիսի, 2026

Շվեյցարիայում գործող Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը (CSI) կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին առանց հապաղելու առաջ տանել խաղաղության ֆորումը, որն ուղղված է Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչմանը։

Արցախի պատվիրակությունը ապրիլի 30-ին այցելել է Շվեյցարիայի խորհրդարան՝ քննարկելու Արցախի համար նախատեսված Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը։
Հայաստանում նախընտրական շրջանում խորացող տարաձայնություն է առաջացել գործող իշխանության և ընդդիմադիր մի շարք ուժերի միջև՝ Լեռնային Ղարաբաղի համար Շվեյցարական խաղաղության նախաձեռնության հարցում։ Խոսքը Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնության մասին է, որի նպատակն է կազմակերպել խաղաղության ֆորում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 150 հազար հայ քրիստոնյաների ներկայացուցիչների միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միացել է Ադրբեջանին՝ Շվեյցարիայի ԱԳՆ-ին տեղեկացնելով, որ այդ նախաձեռնությունը «ցանկալի չէ»։
Փաշինյանի այս դիրքորոշումը նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հակադրել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող և ներկայիս Ազգային ժողովում ներկայացված գրեթե բոլոր մյուս քաղաքական ուժերին։

2025 թվականի մարտին Շվեյցարիայի խորհրդարանն ընդունել է թիվ 24.4259 որոշումը, որով Շվեյցարիայի կառավարությանը հանձնարարվում է միջազգային վերահսկողության ներքո կազմակերպել խաղաղության ֆորում Ադրբեջանի և  Արցախի  ժողովրդի ներկայացուցիչների միջև, որոնք 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից։
Ֆորումի նպատակն է բանակցել հայերի անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ իրենց հայրենիք, որը համարվում էր աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկի բնակավայրը, սակայն այժմ զրկված է իր բնիկ բնակչությունից, իսկ նրա կրոնական ժառանգությունը ոչնչացվում է ադրբեջանական ուժերի կողմից։
Մայիսի 5-ին Շվեյցարիայում գործող Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը (CSI) հայտարարեց, որ հինգ ընդդիմադիր կուսակցություններ, շարժումներ և դաշինքներ աջակցել են Շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։

«Մտահոգիչ է, որ մինչ հայերը պատրաստվում են քվեարկությանը, իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը Շվեյցարիայի կառավարությանը կոչ է անում անտեսել էթնիկ զտման զոհ դարձած տեղահանվածներին․ մի դիրքորոշում, որը մերժվում է ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր մյուս ուժերի կողմից», — հայտարարել է CSI-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդքամփը։
Նա հավելել է. «թիվ 24.4259 որոշումն ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից՝ որպես բարոյական հստակության դրսևորում։ Ոչ մի օտարերկրյա կառավարության առարկություն, առավել ևս այն կառավարության, որը չի ներկայացնում տեղահանվածներին, չի ազատում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին իր պարտավորությունը կատարելուց»։

Նախաձեռնությանը աջակցում է նաև Արցախի ղեկավարությունը։ Փետրվարին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը բաց նամակ էր հղել Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնացիո Կասիսին՝ կոչ անելով «ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ այս մանդատը կյանքի կոչելու համար»։
«Լեռնային Ղարաբաղի 150 հազար տեղահանվածները չեն ձգտում փոխել աշխարհաքաղաքական կարգը կամ խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը», — գրել է Դանիելյանը։

«Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ թիվ 24.4259 որոշումը կյանքի կկոչվի՝ տեղահանված արցախահայությանը տրամադրելով արժանահավատ և սկզբունքային ճանապարհ՝ իրենց հիմնարար իրավունքի՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրականացման համար»։
Ապրիլի 30-ին Դանիելյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները  այցելել են Շվեյցարիայի խորհրդարան, որտեղ հանդիպում են ունեցել շվեյցարացի պատգամավորների հետ և քննարկել նախաձեռնությունը։
Այս խաղաղության ֆորումի անհրաժեշտությունն առավել հրատապ է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո, որը ավելի քան 30 տարի զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ։ Խմբի փակումը, որը Բաքուն պահանջել էր որպես 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրի նախապայման, վակուում է ստեղծել նույնիսկ այնպիսի հիմնարար հումանիտար հարցերում, ինչպիսիք են գերեզմանների այցելությունը, կրոնական ժառանգության պաշտպանությունը և զոհված հարազատների մասունքների արտաշիրիմումն ու վերաթաղումը Հայաստանում։ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը եզակի հնարավորություն է այդ բացը լրացնելու համար։

Նմանատիպ նյութեր

Ոստիկանության «քթի տակ» դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի. ողբերգական դեպք՝ Սևանում

Ոստիկանության «քթի տակ» դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի. ողբերգական դեպք՝ Սևանում

Մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով հերթական սպանությունն է տեղի ունեցել Սևան քաղաքում, որը հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետ Վարդան...

Փաշինյանի՝ «Արարատցեմենտ»-ը խլելու հանձնարարականից հետո դատախազությունն անցավ գործի

Փաշինյանի՝ «Արարատցեմենտ»-ը խլելու հանձնարարականից հետո դատախազությունն անցավ գործի

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա...

Էդ անձնավորության մասին ավելի քիչ հարցեր տվեք․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին

«Փաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով ձեռքով սրտիկ է ցույց տալիս: Դուք դա ձեզ վերագրո՞ւմ եք, և որքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի համար նման բաներ անելը»,- այս հարցն է տրվել Վայքի բնակիչներին: Կարծիքները՝...

Փաշինյանի վարքագիծը պայմանավորված է հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ. Ծառուկյան

Փաշինյանի վարքագիծը պայմանավորված է հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։ Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն,...

Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացու՞ է նշանակել. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացու՞ է նշանակել. «Փաստ»

44-օրյա պատերազմում պարտություն կրելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը փոխեց ՀՀ պաշտպանության նախարարին։ Այդ պաշտոնին նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդական և մտերիմ Վաղարշակ Հարությունյանը, որը 2000-ականների սկզբներին մեծ սկանդալով էր հեռացվել զորքերից և զրկվել...