Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան

11 Օգոստոսի, 2026

 

«Իսկապես կարևոր է ու գնահատելի է, երբ քննադատում եք անձնական տվյալների հետ կապված այն խնդիրները, որը կա թե՛ վերջին գործով, թե՛ նաև հարց եղավ տեսանյութերի հետ կապված։

Հիմա արդյոք խնդիր չե՞ք տեսնում, երբ պետական կառույցի, օրինակ՝ ԱԱԾ-ի, Ազգային ժողովում է այդ դեպքը եղել, օդանավակայանում է այդ դեպքը եղել, երբ որ րոպեների ընթացքում՝ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական նպատակների համար, միանշանակ դա այդպես է, րոպեների ընթացքում ԱԱԾ-ի տեսանյութը լցվում է համացանց, ու սա սկսվում է այսպես շահարկման թեմա դառնալ։

Սա արդյոք քննադատելի չէ՞ Ձեր համար, առավել ևս, որ դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այդտեղ խնդիր չի տեսնում։

Սա ինչքանո՞վ է իրավական պետության, այսպես, հիմքում ընկած այս ամեն ինչը»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի...

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը: «Ես մերժում եմ նրանց առաջարկը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա...

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։ Հանուն պաշտոնի,...

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե...