Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

7 Մարտի, 2025

Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ՆԳՆ-ից:

Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման քննություններ հանձնելու (տեսական և գործնական): Ընդ որում, նոր վկայականը տրվելու է առանց մյուս վկայականը վերցնելու։

Այս ընթացակարգի շրջանակում՝

  1. քաղաքացին պետք է ներկայացնի այլ պետություններում ստացած վարորդական վկայականների պատճենը, ցանկի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթուղթ, պետական տուրքի վճարման անդորրագիր։
  2. Կատարվում է ստուգում՝ քաղաքացու թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում հաշվառված չլինելու, սույն կարգի 8-րդ կետով նախատեսված (բժշկական) այլ հիմքերի բացակայության, ինչպես նաև այլ պետություններում ստացած վարորդական վկայականի վավերականության վերաբերյալ։

Նշված ընթացակարգերն ավարտելուց հետո քաղաքացին լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրվում է ազգային վարորդական վկայական։

Այս բարեփոխումները միտված են հանրային անվտանգության ամրապնդմանը և անվտանգային մշակույթի զարգացմանը՝ ապահովելով վարորդական վկայականների տրամադրման առավել պարզեցված և արդյունավետ գործընթաց։

Նմանատիպ նյութեր

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...