«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ևս պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթ»-ին

26 Դեկտեմբերի, 2025

Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1֊ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթի» իր գործընկերներին։ Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
Արտակ Սարգսյանը։

«Շողակաթ» հեռուստաընկերությունը  հունվարի 1-ից  չի գործի։ Կառավարության որոշմամբ՝  լուծարվել է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն։ «Շողակաթը» փակվում է իշխանությունների կողմից  ՀԱԵ դեմ արշավի  ֆոնին։ Այսօր «Շողակաթ»-ին եթեր տրամադրելու պատրաստակամություն հայտնել է նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր

Պետք է բռունցքված «ոչ» ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

Պետք է բռունցքված «ոչ» ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է. «Սիրելի հայրենակիցներ, ձեզնից շատերը տարակուսած են ընտրություններ կոչվող տրագիկոմիկ ֆարսից հետո։ Փաշինյանն ինչո՞ւ գնաց իրավիճակի հավելյալ շիկացման։ Վեր կացավ և հայտարարեց, որ...

Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը

Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ դեմ արտահայտվելով հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում «Բաքվի նախաձեռնության խմբի» կազմակերպած միջոցառմանը։ Կազմակերպությունը զգուշացնում է, որ նման նախաձեռնությունները կարող են լեգիտիմացնել ադրբեջանական նարատիվները,...

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության խորհրդաժողովի 20-րդ նստաշրջանում հայտարարել է...

Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել. իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբան

Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել. իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբան

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար: Այս մասին հայտնում է  փաստաբան Վարազդատ Հարությունյանը: Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ: Այս պահին Ավետիք Չալաբյանը...

Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար

Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար

Հայաստանի հետ «խաղաղություն հաստատած» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին՝ մեղադրելով մեզ «մշակութային ցեղասպանություն իրականացնելու» մեջ։ Այս...