Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ավագանու նիստի ընթացքում քննարկվում է 3 անձի «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու մասին որոշումը։
Մասնավորապես կոչումը կշնորհվի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին։






