Երևանի ՊԾ գունդը նոր հրամանատար ունի

14 Մարտի, 2026

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններում կադրային փոփոխություններ և նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ով Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արսեն Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ, ով ՆԳ  նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Դավիթ Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար, ով Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Լևոն Մանուկյանը նշանակվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ, ազատվելով ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության գծով հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր

Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։27-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Հին Վանքի Տափ թաղամասի տներից մեկի մուտքի հատվածում տեղի է ունեցել փլուզում, և քաղաքացին չի կարողանում դուրս գալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային...

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսել են երեկ երեկոյան։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական վարույթի հիմաքը 2 դատավորների խոսակցությունն է քրեական մեկ անձի մասով։ Քիչ առաջ...

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Հարությունյանը (60 կգ) հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026 թվականի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն։ Հարությունյանը դարձել է վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով ոսկե մեդալ է նվաճել WAKO Եվրոպայի...

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում․ Պեսկով

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում․ Պեսկով

Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանի Շենժեն քաղաքում։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել 19-ին (նոյեմբերի 19-ին՝ ՏԱՍՍ-ի ծանոթագրություն) նախագահ Պուտինի, նախագահ Սիի և...

Վեց տարի ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի. «Փաստինֆո»

Վեց տարի ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի. «Փաստինֆո»

Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։ Գրիգորյանը հայցադիմումում պահանջել էր նաև 8 մլն դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու...