Երեկվա միջադեպի առթիվ ձերբակալել են տարեց պապիկի, ոչ թե Ավինյանի մտերիմիներին․ Արթուր Չախոյան

21 Հոկտեմբերի, 2025

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է․

«6 օր առաջ տեսանյութ էի հրապարակել, որում ներկայացրել էի, թե ինչպես Տիգրան Ավինյանի մտերիմները Բաղյան 2/5 հասցեում՝ համայնքային 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շուկա են կառուցել։

Տեսանյութի նկարահանման օրը՝ 6 օր առաջ, ինձ վրա հարձակվել էին մի խումբ խմած մարդիկ՝ թույլ չտալով, որ նկարահանեմ Տիգրան Ավինյանի մտերիմների կոռուպցիայով կառուցած այդ շուկան։ Դեպքի առթիվ դիմել էի ոստիկանություն, հարուցվել էր քրեական գործ, և 3 հոգու «ձերբակալել» էին, հետո՝ բաց թողել։

6 օր անց, այսինքն՝ երեկ, գնացի նույն տարածք՝ նոր տեսանյութ նկարահանելու և համեմատություն անցկացնելու, թե ոնց ա լինում, որ Երևանում՝ 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա ապօրինի շինություն են կառուցում առանց շինթույլտվության, ու իրավապահները ոչ մի ձև չեն արձագանքում։ Մինչդեռ Գյումրիում՝ ՔՊ-ի օրոք կառուցված ինքնակամ շինության համար, որը ենթակա էր քանդման, ձերբակալում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Իսկ Տիգրան Ավինյանին՝ ոչ։

Երեկ՝ նույն տեղում, 6 օր առաջ արդեն «ձերբակալված» Տիգրան Ավինյանի մտերիմը նորից հարձակվում է ինձ վրա՝ մի խումբ անձանց հետ և գողանում է հեռախոսս։

Երեկվա միջադեպի առթիվ ձերբակալել են տարեց պապիկի, ոչ թե Տիգրան Ավինյանի մտերիմիներին, ովքեր հարձակվել էին ինձ վրա ու հեռախոսս գողացել։

Դե, բա հո Տիգրան Ավինյանի մտերիմներին չէին ձերբակալելու ․․․

Պատկերացրեք մի պահ, որ էդ դեպքը տեղի ունենար ՔՊ-ականի հետ. միանգամից բոլորին կձերբակալեին ու 2 ամիս կալանք կշխկացնեին։

Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ տվյալ միջադեպի համար որևէ մեկը՝ բացի պապիկից, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կկրի։

Եթե սխալ բան եմ ասում Տիգրան Ավինյանի մտերիմների կողմից իրականացված ապօրինությունների վերաբերյալ, ուրեմն թող Ավինյանը հերքի կամ գնա ու քանդի այդ ապօրինի կառուցված շուկան, ինչպես որ «քանդում է» մյուս ապօրինի շինությունները։

Դե, եթե ոչ հերքում է, ոչ էլ քանդում, ուրեմն՝ ոնց ասում եմ, էդպես էլ կա։

Ասենք, ո՞վ կարող է ինձ համոզել, որ Մասիվի թաղապետարանի գրեթե անմիջապես դիմացը՝ համայնքային 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շինություն են կառուցում, որի շինաշխատանքները տևում են մեկ տարուց ավելի ու մինչ օրս էլ ավարտված չեն, ու Տիգրան Ավինյանը այդ ամենի մասին տեղյակ չլինի․․․»։

Նմանատիպ նյութեր

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների...

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...