Երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին. Սևակ Հակոբյան

5 Հուլիսի, 2025

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած օրերին էի անդրադարձել, համոզմունքս ամրապնդվեց․ երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին։ Չնայած իշխանության բոլոր կալիբրների ներկայացուցիչների հիստերիային, ճնշումներին, ակտիվիստներին զանգ-ահաբեկումներին, ոստիկանության բաժիններ հրավիրելուն, Կարապետյանի կալանավորում-չթողնելուն, ՀԷՑ-ի խլելուց անգամ հետո, հավաքվեց մարդկանց պատկառելի թիվ։ Երեկ նայելով երթի մասնակիցների քանակը, անկեղծորեն մտածում էի, որ իշխանությունը հերթական հիմարությունն արեց՝ իր դեմ դիմադրության նոր, գուցե ինչ-որ իմաստով ավելի հզոր օջախ ստեղծելով։ Ինչպես որ միշտ է, Նիկոլն այս անգամ ևս քայլն անելուց հետո երևի սկսեց մտածել։ Գուցե վաղուց պլանավորել էր, դա էլ չեմ ժխտի։ Ու հիմա, իր ուսապարկերը, սկսել են ինչ-որ ծիծաղելի բաներ հորինել՝ տպավորությունը իբր մեղմելու համար։

Մե՛կ հանրահավաքի մասնակիցների թիվն են փոքրացնում, ասենք՝ 15 հազարը 7 հազար ներկայացնելով (իբր դա քիչ թիվ է. վերջին տարիներին իրենք որ հաստատ նման թվով  հանրահավաք չեն արել, ասա գոնե դուք մի խոսացեք)։ Կամ տարածում են իրենց կուսակցական ֆեյքնյուզով, թե՝ փողով էին եկել։ Միտինգի բազմահազար մասնակիցների մեջ, բնականաբար, կլինեին ՔՊ-ի ներդրած մարդիկ, քաղաքացիական հագուստով օպերլիազորներ, սադրիչներ, որոնք դիտմամբ կխոսեին փողի թեմայից, կձայնագրեին ու կմոնտաժեին փողի խոստման ձայնագրություն՝ հատուկ ՔՊ-ի լրատվամիջոցների համար։ Էլի են արել, նոր բան չէ։ Մի մոռացեք, որ քաղաքացին դժգոհել էր, որ ստիպված 4 հազար դրամանոց կոշիկ է գնում, իսկ ՔՊ-ն ձայնագրությունը մոնտաժել ու մեկնաբանել էր այնպես, թե 4 հազար դրամով միտինգի են մասնակցում ղարաբաղցիները։

Էդ ձեր սարքած ձայնագրությունը հեչ, էդ եք կարողանում՝ էդ եք անում․ որ հանրահավաքի մասնակիցների թիվը փոքրացնում եք, դա էլ հեչ։ Ուզում եք՝ հայտարարեռք, թե 30 հոգի էր մասնակցում։ Ուզում եք՝ ձեզ հանգստացնելու համար գրեք, թե երթը չի կայացել, քանի որ մի երկու հոգի էին եկել, նրանք էլ ցրվեցին տներով։ Բայց դրանից իրականությունը հո չի փոխվում։ 

Իսկ իրականությունն էն ա, որ մեր ժողովուրդը իսկականից ձեզանից զզվելլ է, կուշտ է մինչև կոկորդը։ Իրականությունն էն ա, որ մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որ չեն կաշկանդվում դուրս գալ փողոց ու ձեր երեսներին, ուղիղ եթերներով ասել, որ կուշտ են ձեզանից ու պայքարելու են, մինչև ռադներդ քաշեք։

Էնպես որ, դուք էդ խնդալու քայլերով ձեզ եք խաբում, ձեր կողմնակիցներին եք խաբում, թե հանգիստ տղերք և աղջիկներ, ամեն բան նորմալ է, էս սաղ փողով ա, իրականում բոլորի ուշքը գնում ա Նիկոլի համար։ Իսկ իրականում, դուք ձեր ԱԱԾ-բանով մարդկանց տրամադրությունները ավելի լավ գիտեք, քան հանրահավաքի կազմակերպիչները։ 

Մեռա ասելով, էս իշխանավորները ինչքան գոռում են, որ ամեն բան լավ ա, ծաղրում են, ատամ են գցում, սպառնում, կալանավորում-բան, դա նրանից ա, որ լավ հասկանում են, որ ժողովրդի վստահությունը անվերադարձ կորսված է։

Նմանատիպ նյութեր

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն...

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (հաճախ՝ նաև անառիթ) անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Yerevan.Today-ն օրերս հարցում էր ուղարկել դատախազություն՝ մի քանի կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու...

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ֆրանսիայի առաջարկած փաստաթուղթը սահմանում է եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները և պարունակում է մեղադրանքներ Մոսկվայի հասցեին՝...