Երբեմն ունենում ենք զգացում, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն կառուցել. Արարատ Միրզոյան

17 Ապրիլի, 2025

Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի՝ նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

-Արդյո՞ք Դուք գտնում եք, որ Ադրբեջանի պահանջները, ոչ միայն ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխությունների, կամ ԵԱՀԿ առաքելության, կամ նույնիսկ ԵՄ մոնիթորինգային առաքելության վերաբերյալ, չնայած որքանով, որ ես հասկանում եմ ձեր մեկնաբանություններից, այս պահանջներից շատերն արդեն հասցեագրված են խաղաղության պայմանագրի շրջանակներում, Դուք գտնո՞ւմ եք, որ դրանք արվում են բարի մտադրություններով, թե՞ կարծում եք, որ Ադրբեջանն ունի ավելի լայն պատկերացում կամ օրակարգ այստեղ։ Քանի որ, որքանով ինձ հայտնի է, դուք պետք է հանդես գայիք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, ադրբեջանական կողմը միակողմանիորեն հանդես եկավ հայտարարությամբ՝ ձեզնից առաջ, և այնուհետև ներկայացրեց այդ պահանջները։ Եվ թվում է, թե, չնայած այն հանգամանքին, որ այս Նախաբանի շուրջ քննարկումները շարունակվում են արդեն որոշ ժամանակ, և երկու կողմերն էլ փորձում են գտնել լուծում, հարցը դեռ մնում է կախված պայմանագրի ճակատագրի վրա։ Իհարկե, իմ հարցը որոշ չափով ուշացած է, և ես այժմ փորձում եմ ավելի խորությամբ հասկանալ գործընթացը, բայց ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր է, որ այն հանգեցնի սրացման։ Իհարկե, հույս ունեմ՝ ոչ, սակայն հետաքրքիր է՝ ո՞ր ուղղությամբ է դա ընթանում։ 

-Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Մանրամասների անդրադառնալով՝ մասնավորապես Եվրոպական դիտորդական առաքելության վերաբերյալ, հարկ է նշել, որ առաքելության մանդատը հիմնականում ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, ինչպես նաև սահմանի երկայնքով կայունության ապահովմանը։ Եվ հենց որ խաղաղության պայմանագիրը կնքվի և ուժի մեջ մտնի, նման առաքելության անհրաժեշտություն  այլևս չի լինի։

Հենց որ սահմանի երկայնքով կայունություն հաստատվի, դա նշանակում է, որ մանդատը՝ առաքելությունն, ավարտված է, և այլևս որևէ հավելյալ ներգրավվածություն անհրաժեշտ չի լինի։ Սակայն, ընդհանրապես, կարծում եմ՝ հիմնական խնդիրը հենց Ձեր հարցում է։ Ոչ թե Սահմանադրությունը, ոչ թե Մինսկի խումբը, ոչ էլ որևէ այլ բան։ Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Կարգավորման գործընթացում կան նաև այլ ուղղություններ։ Մենք ներկայացրել ենք մի շարք առաջարկներ՝ հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, այդ թվում՝ փոխադարձ վերիֆիկացիայի և սպառազինությունների վերահսկման ուղղություններով։ Դրանք եղել են հիմնավորված և իրատեսական առաջարկներ։ Սակայն, ցավոք, որևէ կառուցողական արձագանք չենք ստացել։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ և իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։ Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի։

Օրինակ՝ եթե դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի՝ նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա և այլն։ Այս առումով կարելի է ասել, որ Ձեր հարցի մեջ կա նաև պատասխանը։ Երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները:

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Եվրամիությունը սեփական քաղաքականության պատճառով կորցնում է տնտեսական առավելությունները․ միևնույն ժամանակ, Հայաստանն ու Սերբիան շարունակում են ձգտել անդամակցել միությանը: Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա,...

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ուղղված ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ...

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում․ Օվերչուկ

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում․ Օվերչուկ

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի անձնական գործն է և այդ հարցը լուծելու նրա ինքնիշխան...

ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»

ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնածուներին չեզոքացնելով են զբաղված, որոշներում՝ ճնշելով, մյուսներում փորձում են...

Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. «Ժողովուրդ»

Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեում քննարկվում է Երեւան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի ազատման հարցը։ Բանն այն է, որ երկու ուժային կառույցները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, բախվել...