Երբ մարդը չի վճարում, վարորդը թող դադարեցնի երթևեկությունը և պահանջի, որ կա՛մ վճարի, կա՛մ ավտոբուսից իջնի․ Ավինյան

13 Ապրիլի, 2026

Չվճարող մարդն աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն ելույթներ է ունենում, հորդուբորդ է գալիս, հլը մի հատ էլ ագրեսիվ է և մենք ենք մեղավոր, մենք բոլորս, նաև բոլոր պարտաճանաչ ուղևորները: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այն մարդկանց, որոնք չեն վճարում, որպես բեռ, բոլորս միասին, մեր վզին տանում ենք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև, օրինակ՝ ի՞նչ են ասում այն մարդիկ, որոնք չեն վճարում: Ասում են՝ տեղ չկա ավտոբուսում: Հաշվարկը ցույց է տալիս, որ շաբաթական 70-80 մլն դրամի չվճարում ունենք: Սա նշանակում է, որ շաբաթական երկու նոր ավտոբուս կարող էինք առնել, չվճարողների հաշվին: Իրենք բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնել: Չնայած, որ մենք գնել ենք ամեն տարի, այս տարի էլ ենք գնելու, ավելացնելու ենք, որակը բարելավելու ենք»,-նշել է նա:

Ավինյանը քաղաքացիներին խնդրել է աջակցել վարորդներին և հասարակական կարգի պահպանության աշխատակիցներին՝ անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում:

«Սիրելի՛ երևանցիներ, երբ տեսնում եք, որ վարորդը դադարեցրել է երթևեկությունը և պահանջում է, որ ուղևորը կա՛մ վճարի, կա՛մ իջնի ավտուսից կամ տրոլեյբուսից, ես խնդրում եմ ձեր աջակցությունը վարորդին, որովհետև վարորդը կատարում է իր պայմանագրային պարտավորությունը, բայց առաջին հերթին՝ իր քաղաքացիական պարտքը»,-ասել է քաղաքապետը:

Նա հավելել է, որ հիանում է վարորդների զսպվածությամբ, իսկ ամեն միջադեպի մասով անձամբ է հետաքրքրվում:

«Երբ մարդը չի վճարում, վարորդը թող դադարեցնի երթևեկությունը և պահանջի, որ կա՛մ վճարի, կա՛մ ավտոբուսից իջնի: Մնացյալ քաղաքացիներին խնդրում եմ աջակցել այս գործում, որովհետև հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, իրոք չափը լավ բան է»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...

«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան

«Նիստի հետ կապված իրավական որևէ բանի չեմ ցանկանա արձագանքել, որովհետև իրավական բան այստեղ չեմ տեսնում։ Մենք բոլորս ֆիքսվել ենք այն օրվա իր ելույթի՝ այդ մարդու ելույթի վրա, բայց դա պերմանենտ եկավ, եկավ, եկավ, այդ օրը հասավ ապոգեին։ Այդ...

Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան

Սա մաքուր քաղաքական հետապնդում է՝ քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հաստատում է բոլշևիկաննացիստական բռնակալություն, «պետությունը ես եմ, ինչ կուզեմ կանեմ, չեք ուզում...

Փաշինյանի հանձնարարականից հետո իրավապահները ոտքի տակ են տալիս Սահմանադրությունն ու օրենքները․ Մանուկյան

«Սա առաջին անգամ չէ։ Պարբերաբար Փաշինյանի որևէ հանձնարարականից հետո իրավապահները միանգամից ոտքի տակ են տալիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները և կատարում են շեֆի հանձնարարությունը։ Այնքան են կատարելու շեֆի...

Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։...