Եռապատերազմի կուսակցություն եք դուք․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին 

25 Օգոստոսի, 2026

«Մի քանի ժամ երեկ և այսօր մենք ըմբոշխնեցինք Ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստերը, վերահիշեցինք ամբողջ հինգ տարվա խոսելաոճը, գործելաոճը և, ասեմ, որևէ որակական բան չլսեցինք կառավարության ծրագրի մասին։

Կառավարության ծրագիրը դա իրապես բաժանարար գիծ է։ Նախորդ ութ տարվա համեմատ՝ ինքը մի տարբերություն ունի, կարևոր տարբերություն։

Նախորդ ութ տարվա ընթացքում այս կառավարությունը, վարելով վատ արտաքին քաղաքականություն, բերել է մեկ, երկու, երեք պատերազմ։ Եռապատերազմի կուսակցություն եք դուք։

Բայց այս կառավարության ծրագիրը ես ուրիշ ձև եմ տեսնում։ Եթե պատերազմները նախորդ թշնամիների հետ էին, այս կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է։

Պառակտումներից մեկը, ամենատարօրինակ, քաղաքացիության ինստիտուտի վերաձևավորման տակ, տրված է մի հարց, որ Սփյուռքի հայերը պետք է գան Հայաստան, երկար ապրեն, նոր քաղաքացիություն ստանան։

Այսինքն՝ Հայաստանը վերաձևավորում է իր մոտեցումը հայության հանդեպ։ Մարդը, ում թոռը ծնվել է Հայաստանից դուրս, ով երազում է, որ այս դրոշի տակ, այս զինանշանի տակ քաղաքացիություն ստանա իր թոռը, հնարավորություն չի ունենալու։ Կապը կտրվում է, ստեղծվում է մեկ պառակտում՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։ Կառավարության ծրագրի թիվ մեկ պառակտումն է։

Թիվ երկու պառակտումը՝ կրոնական առումով երեկ մենք ականատես եղանք այդ պառակտման սերմերին՝ Հայ եկեղեցու, այն եկեղեցու, որին հետևում, հավատում են մեր բնակչության 97 տոկոսը, հետևորդների միջև պառակտում, Վեհափառի և ինչ-որ մտածածին օրակարգի միջև պառակտում, հավատացյալների միջև պառակտում։

Սա երկրորդ պառակտումն է։

Երրորդ պառակտումը՝ մեր և մեր անցյալի միջև, մեր Հանրապետության, մեր հազարամյա դադարից հետո վերաստեղծված Հանրապետության անկախության հռչակագրի՝ ծննդականի հիմքի միջև պառակտումն է»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարեց ԱԺ «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,...

Հայ պատանիները 6 մեդալ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայ պատանիները 6 մեդալ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 8-12-o Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները 3-ական ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել։ Ոսկի Ռաֆայել Կարախանյան (11-13 տարիքային խումբ, 36 կգ) Աշոտ Բաբայան (14-16, 45 կգ) Արամ Խաչատրյան (16-17, 60...

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այս մասին տեղեկքնում ենք ԱԳՄԱ նախարարությունից:  Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների...

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ մահացել է, 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հաղորդած տվյալներին։ Նշվում է, որ զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4,...

Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը. Գերասիմ Վարդանյան

Արտաշատի խոշորացված համայնքի Դվին և Կանաչուտ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում բարձրաձայնվել են անվտանգության խնդիրներն ու երկրում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Արտաշատի...